Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իրավիճակն ուղղել միշտ հնարավոր է, իսկ ցուցաբերված վերաբերմունքն ու արտաբերված բառերը, ցավոք, ոչ

ИНТЕРВЬЮ

«Նովոյե վրեմյայի» անցած թողարկումներից մեկում հրապարակվել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի հարցազրույցը, որտեղ վերջինս լուրջ անհանգստություն էր հայտնել, որ կոլեկտիվը պահանջված չէ Հայաստանում՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պետական միջոցառումների շրջանակում:

Ավելին, Թոփչյանն իրեն թույլ էր տվել կասկածանքով արտահայտվել Արցախում կայանալիք համերգի ենթադրյալ դիրիժորի ընտրության վերաբերյալ: «Սեպտեմբերի 1-ին պետք է տեղի ունենա Վերդիի «Ռեքվիեմի» կատարումը Արցախում, ու եթե մեզ այնտեղ չտանեն, ապա ստացվում է, որ մեր նվագախումը ներգրավված չէ պետության կողմից»,-նշել էր նա: Հաշվի առնելով այն փաստը, որ վերոնշյալ միջոցառման կազմակերպիչն անմիջականորեն ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է, մենք որոշեցինք անհապաղ լույս սփռել իրավիճակի վրա:

«Ինձ համար զարմանալի, եթե չասեմ՝ վիրավորական է Էդուարդ Թոփչյանի նման հայտարարությունը: Մենք արդեն որերորդ տարին ենք սեպտեմբերի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպում համերգներ՝ նվիրված Հանրապետության հռչակմանը: Նախանցած տարի դիրիժորություն արել է Թոփչյանը. կայացավ Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերայի պրեմիերան, հաջորդ տարի ներկայացվեց Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այդ համերգներին, ռազմավարական նշանակության միջոցառումներին, որ կոչված են լույս սփռել անկախ հանրապետության վիճակի վրա, նպաստել համաշխարհային հանրության կողմից անկախության ճանաչմանը: Այդ նպատակով ամեն տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ու Հայաստան են այցելում համաշխարհային մեծության աստղեր, ովքեր մասնակցում են վերոնշյալ միջոցառումների շրջանակում ու դրանից դուրս կազմակերպվող համերգներին: Վերջերս, ինչպես գիտեք, Արցախ այցելեց հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան՝ դրա համար «վճարելով» Ադրբեջանի կողմից անցանկալի անձանց ցուցակը համալրելով:

Զարմանալի չէ, որ սեպտեմբերյան համերգի համար մենք պատրաստվում ենք հրավիրել հայտնի երաժիշտների, մասնավորապես, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, գեղարվեստական ղեկավար Անատոլի Աբրամովիչ Լևինին: Ոչնչով չնսեմացնելով Թոփչյանի տաղանդն ու արժանապատվությունը՝ ստիպված եմ արձանագրել նրա կողմից իր գործընկերոջ ու կազմակերպիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ովքեր, նրա խոսքով, իրենք էլ գիտակցել են ընտրության սխալ լինելը, սակայն հիմա չգիտեն՝ ինչպես ուղղել վիճակը: Նշենք, որ իրավիճակն ուղղել միշտ հնարավոր է, իսկ ահա ցուցաբերված վերաբերմունքն ու արտաբերված բառերը, ցավոք, ոչ: Անկեղծ խոստովանեմ՝ մեզ մի փոքր այլ կերպ էր թվում երկու դիրիժորների հանդիպման տեսարանը. հյուրընկալ հայ դիրիժորը դիրիժորական փայտիկը փոխանցում է իր հայտնի ռուս գործընկերոջը՝ ողջունելով նրան հայկական հողում: Ցավոք, հիասթափվեցինք...

Մենք բարձր ենք գնահատում նրան՝ որպես երաժիշտ, ինչի մասին վկայում է արտասահմանում նվագախմբի մասին բարձր գնահատականը, ինչպես բաև պետության կողմից բարձր ուշադրությունը: Ամեն ինչ փոխկապակացված է, սակայն հիասթափեցնում ու մտահոգության տեղիք է տալիս նրա անվստահությունը, եթե չասենք՝ սեփական անձի նկատմամբ կասկածամտությունը: Դա այն դեպքում, երբ դեռ կես տարի առաջ ես անձամբ եմ հայտնել Թոփչյանին, որ Արցախում սեպտեմբերյան համերգին նվագելու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Ինչի՞ համար է այդ ապատեղեկատվությունը մատուցվում ընթերցողին: Ամեն բան իր տեղն ունի, ամեն ինչ գնահատվում է ըստ արժանվույն, սակայն ներկայացնել սեփական ամբիցիոզությունը որպես ձևավորված կարծիք կամ «հիմնավորված» մտավախություն, անհարգալից վերաբերմունք է ընթերցողի հանդեպ՝ որպես շնորհակալ ունկնդրի ու Հայաստանի ազգային նվագախմբի հովանավորների հանդեպ»:

 

 

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри