Անցնող շաբաթ բանկերը գնել են 85,7 մլն դոլար, վաճառել`80,7 մլն դոլար
ЭКОНОМИКАՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 15-19-ն բանկերի կողմից գնվել է 85 մլն 671 հազար 858 ԱՄՆ դոլար` 494.98 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել` 80 մլն 689 հազար 596 դոլար` 496,41 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում իրականացվել է 1,7 մլն դոլարի առք եւ վաճառք`496.62 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում դոլարով գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 մլն 240 հազար 541 եվրո` 551.37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել` 10 մլն 872 հազար 660 եվրո` 556.51 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում եվրոյով առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում եվրոյով գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 մլրդ 31 մլն 987 հազար 211 ՌԴ ռուբլի` 6,40 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել` 434 մլն 87 հազար 935 ՌԴ ռուբլի` 6.50 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում ռուբլիով առք եւ վաճառք չի իրականացվել:
Փետրվարի 8-14-ը բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 25.3 մլն ԱՄՆ դոլար: