«Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնան» Nike ընկերության հետ համատեղ պաշտոնապես ներկայացրել է թիմի՝ 2026/27 մրցաշրջանի տնային խաղաշապիկը։
Նոր խաղաշապիկի շնորհանդեսը կայացել է Ժամանակակից արվեստի բարսելոնյան թանգարանում կազմակերպված տպավորիչ շոուի շրջանակում։ Այն միավորել է պարն ու երաժշտությունը՝ կառուցվելով «Բլաուգրանայի զարկերակը. Կրքեր, որոնք շարժում են մեզ» կարգախոսի շուրջ։
Մարզաշապիկն առանձնանում է ակումբի ավանդական կապտանռնագույն շերտերով, իսկ գունային գրադիենտը լրացուցիչ շարժում և խորություն է հաղորդում դիզայնին՝ ընդգծելով «բլաուգրանայի» ինքնությունն ու էսթետիկան:
Նոր մրցաշրջանում «Բարսելոնայի» տնային մարզահագուստի վրա կկիրառվի նոր՝ Barcelona Modernista անվանումով տառատեսակը, որն ստեղծվել է բացառապես ակումբի համար։ Դրա նպատակն է առավելագույնս ամրապնդել կապը Բարսելոնա քաղաքի վիզուալ ինքնության և Կատալոնիայի հարուստ մշակութային ժառանգության հետ:
Այնուամենայնիվ, այս յուրահատուկ տառատեսակը կօգտագործվի միայն Չեմպիոնների լիգայի, ինչպես նաև Իսպանիայի Գավաթի և Սուպերգավաթի հանդիպումներում։ Լա Լիգայի խաղերում թիմը հանդես կգա Իսպանիայի առաջնության ստանդարտ տառատեսակով:
Բացի այդ, նոր մարզահագուստի վրա իր տեղն է գտել նաև Barça Foundation հիմնադրամի տարբերանշանը:
Հետևեք մեզ՝ այստեղ



