Ереван, 05.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հայտնիների հետ կապված ամենաաղմկահարույց սկանդալները, որոնք տեղ են գտել նրանց մահանալուց հետո. լուսանկարներ

ЛАЙФ
Blognews.am-ը գրում է.
 
Վաղամեռիկ դերասանների շուրջ ծագող սկանդալների պատճառները տարբեր են լինում, ու ամենևին միշտ չէ, որ հարցը զուտ կտակի բաժանման մեջ է։ Ձեզ ենք ներկայացնում աստղերի անվան շուրջ հետմահու ծագած ամենաաղմկահարույց սկանդալները, որոնք հետապնդում են հայտնիներին անգամ նրանց երկրային ճանապարհի ավարտից հետո։
 
1․ Ժաննա Ֆրիսկե
 
 
Վերջին տգեղ պատմություններից մեկը կապված է վաղամեռիկ Ժաննա Ֆրիսկեի հետ, ով մահացավ քաղցկեղից 2015 թվականի հունիսին։ Պետդումայի պատգամավորները որոշեցին պարզել, թե ուր են գնացել Առաջին ալիքի կողմից հայտարարված դրամահավաքի ժամանակ հանգանակված գումարները, ինչպես նաև «Ռոսֆոնդ»-ի կողմից տրամադրված միջոցները, որոնք ընդհանուր առմամբ կազմում էին ոչ ավելի, ոչ պակաս 69 միլիոն ռուբլի։
 
Այդ գումարի մի մասն իրոք երգչուհու բուժման վրա էր ծախսվել, որոշ գումար էլ երգչուհու մահվանից հետո փոխանցվել էր քաղցկեղով այլ հիվանդների բուժամնը, ովքեր հերթագրված էին վաղօրոք։ Սակայն մնացած 25 միլիոն ռուբլին ստացել էին երգչուհու հարազատները, ինչը բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել։
 
Առաջին հարցումը «Ռոսֆոնդ» հիմնադրամի կողմից երգչուհու բարեկամներին արվել է 2015-ի աշնանը, սակայն այն արդյունքներ չտվեց, քանի որ հարազատները դեռ կտակի
սեփականությունը չէին ժառանգել։
 
 
«Դրանից հետ ոչ մի հաշվետվություն չի ներկայացվել, թե ուր են գնացել այդ փողերը։ Մենք խնդրել ենք «Ռոսֆոնդին» տեղեկացնել մեզ այն մասին, թե ինչ է արվել այդ փողերով, ու արդյո՞ք երգչուհու հարազատները ներկայացրել են հաշվետվություն դրա շուրջ։ Կարծես թե այս հարցում պետք է ամբողջական թափանցիկություն լինի», – պատմում է հարցով զբաղվող պատգամավորներրից մեկը։
Նա հավելել է, որ եթե հարազատները չկարողանան ներկայացնել հաշվետվություն այդ գումարների ծախսի վերաբերյալ, ապա Գլխավոր դատախազություն դիմում կգնա, ու չի բացառվում, որ կորած փողերի շուրջ պատմությունը նոր զարգացումներ ստանա, որովհետև վերջին տվյալներով Ֆրիսկեի հարազատները կապի դուրս չեն գալիս, իսկ հենց «Ռոսֆոնդը» հրաժարվում է մեկնաբանություններ տալ իրավիճակի շուրջ։
 
2․ Մայքլ Ջեքսոն
 
Մայքլ Ջեքսոնի ողջ կյանքը զուգակցված էր տարաբնույթ սկանդալներով։ Դրանք չմարեցին անգամ երգչի մահից հետո։ Չէր հասցրել Ջեքսոնի ընտանիքը բաժանել նրա ժառանգությունը, երբ երկրի տարբեր ծայրերից տարբեր մարդիկ սկսեցին դատական հայցեր ներկայացնել։ Դրանց հեղինակները բոլորն անխտիր պնդում էին, որ հեռավոր անցյալում, լինելով երեխա, մանկապղծության են ենթարկվել երգչի կողմից ու ցաննկանում են գումար ստանալ բարոյական և այլ տիպի տանջանքների համար։
Հայցվորներից մեկը ներկայումս 33-ամյա պարող Ուեյդ Ռոբսոնն է, ով սերտորեն համագործակցում էր Ջեքսոնի հետ երկար տարիների ընթացքում, ծանոթացել էր Փոփ արքայի հետ, երբ ընդամենը 5 տարեկան էր։
 
 
2013 թվականին տղամարդը հայտարարեց, որ երբ փոքր էր, Մայքլ Ջեքսոնը քանիցս ոտնձգություն է արել իր նկատմամբ Neverland առանձնատան խրախճանքների ժամանակ, ինչպես նաև Լոս Անջելեսում գտնվող իր տներից մեկում։
 
 
Հատկանշական է, որ 2005 թվականին Ուեյդ Ռոբսոնը դատարանում պաշտապնում էր Ջեքսոնի պատիվը, ում այն ժամանակ մեղադրում էին մանկապղծության մեջ, և հիմա՝ 8 տարի անց, պարողը կտրուկ փոխել է իր ունեցած դիրքորոշումը գործատուի նկատմամբ։
 
3․ Լյուդմիլա Զիկինա
 
Տհաճ մի պատմություն էլ կատարվեց սիրված երգչուհի Լյուդմիլա Զիկինայի մահից հետո։ Քանի որ նա իր երեխաները չուներ, նրա ժառանգության համար սկսեցին պայքարել զարմիկները։

 
Երգչուհու ունեցվածքը ոչ միայն անշարժ գույքից է կազմված, այլև թանկարժեք զարդերի լայն հավաքածուից։ Որոշ զարդեր երգչուհին ինքն էր գնել, իսկ որոշներն էլ նվեր էր ստացել։ Ստորև կարող եք տեսնել երգչուհու ականջօղերից, որոնց վրա ադամանդներ, ալմաստներ ու երկնագույն էմալ է։
 
 
Մեծ սկանդալը ծագեց հենց զարդերի պատճառով։ Սկզբում հավաքածուի մի մասն անհետացավ, և դրա որոնումներով սկսեցին զբաղվել իրավապահները, ովքեր գտան քարերը երգչուհու նախկին օգնական Տատյանա Սվինկովայի մոտ, սակայն կինը գողությունը չխոստովանեց ու հայտարարեց, որ երգչուհին ինքն է տվել զարդերն իրեն, որպեսզի նա պահպանի դրանք։ Հենց զարդերը վերադարձրեցին, Զիկինայի զարմիկ Սերգեյ Զիկինը վաճառեց հավաքածուն աճուրդով ու, ստանալով գումարը, անհետացավ։
Երգչուհու մյուս ժառանգորդը՝ նրա զարմուհի Եկատերինան, փորձեց գտնել անազնիվ եղբորը, բայց չկարողացավ և այդ ժամանակ դիմեց դատարան՝ պահանջելով 55 միլիոն ռուբլի գանձել հօգուտ իրեն։ Դատարանը բավարարեց կնոջ պահանջմները, բայց առայժմ միայն թղթի վրա, քանի որ ո՛չ Սերգեյը կա, ո՛չ էլ Եկատերինայի հասանելիք միլիոնները։
 
4․ Էմմի Ուայնհաուս
 
Բրիտանացի այս երգչուհին կյանքից հեռացավ 2011 թվականին՝ ընդամենը 27 տարեկան հասակում։ Էմմին կտակ չէր թողել, ուստի նրա ունեցվածքը, որը կազմում էր մոտ 4,2 միլիոն ֆունտ սթերլինգ, ստացան նրա ծնողները։ Նման իրադրության դեմ ոչ ոք չբողոքեց, սակայն սկանդալներից զերծ մնալ չհաջողվեց։

 
Բանն այն է, որ երգչուհու հայրը՝ Միթչը, երբ ստացավ ժառանգությունը, անմիջապես որոշեց վաճառել դստեր իրերը։ Առանձնակի ուշադրության արժանացավ երգչուհու շորերից մեկը, որը վաճառքի էր հանվել «Four Rooms» հեռուստահաղորդման շրջանակներում։ Ահա այն։
 
 
«Իսկ ինչո՞ւ ոչ Էմմիի աճյունը, Միթչ»,–հոր վրա հարձակվեցին երգչուհու երկրպագուները։ Սակայն ծնողների որոշման վրա դա չազդեց։ Զգեստի վաճառքից ստացված գումարն, ըստ Միթչի, ուղղվել է բարեգործության։ Ի դեպ, 2012 թվականին երգչուհու հայրը աճուրդով ևս մի զգեստ վաճառեց, որ պատկանել էր Էմմիին (65 հազար դոլարով)։ Դրանով Էմմին նկարահանվել էր «Back to Black» ալբոմի շապիկի համար, որը ճանաչվել էր XXI դարի ամենահաջող բրիտանական ալբոմը։
 
 
Իսկ աճուրդից ոչ շատ առաջ անհայտները թալանել էին Էմմի Ուայնհաուսի առանձնատունը, որը ևս վաճառքի էր հանվել երգչուհու ծնողների կողմից։ Շատ բան չէին գողացել՝ երգչուհու մի քանի զգեստներ, որոնց վաճառքից նրա հարազատները պլանավորում էին 130 հազար ֆունտ ստանալ։
 
Ի դեպ, տունը վաճառելու մասին որոշման լուրը ևս սկանդալ էր առաջացրել հանրության որոշ շրջանակներում։ Բանն այն է, որ այնտեղ ցանկանում էր հիմնավորվել Էմմի Ուայնհաուսի անվան հիմնադրամը, որը զբաղվում է թմրանյութերից կախվածություն ունեցող մարդկանց աջակցությամբ, սակայն ակնհայտ է, որ նրանց պլանները երգչուհու հարազատների պլանների հետ չէին համընկել։
 
5․ Փոլ Ուոքեր
 
«Ֆորսաժի» դերասանը զոհվեց 2013 թվականին ողբերգական ավտովթարի արդյունքում։ Նրա 25 միլիոն դոլարանոց կարողությունը նա կտակել էր դստերը՝ Մեդոու Ռեյնին, ուստի բարդ դատական քաշքշուկներ չեղան նրա մահվանից հետո, սակայն նույնիսկ դա չօգնեց, որպեսզի զոհված դերասանի անվան շուրջ սկանդալներ չառաջանան։
 
 
Առաջինը տեղի ունեցավ հենց ավտովթարի օրը. 18-ամյա մի պատանի դարանակալեց Ուոքերի Porsche Carrera GT-ն տեղափոխող էվակուատորի մեջ ու պոկեց մեքենայի տանիքը։ Պատանուն սկսեց որոնել ոստիկանությունը, ու նրան գտան քաղաքի արվարձանում։ Մամուլում այն ժամանակ շրջանառվում էր պատահարի երկու տարբերակ։ Համաձայն դրանցից մեկի՝ երիտասարդն ուզում էր վաճառել այն համացանցով, իսկ մեկ այլ տարբերակի համաձայն՝ նա գնացել էր այդ քայլին, որովհետև դերասանի թունդ երկրպագու էր ու ցանկանում էր հիշողություն պահեր Ուոքերից։
Շուտով, սակայն, տեղ գտավ երկրորդ պատմությունը, որը նույնպես գողության հետ էր կապված։ Անհայտ անձը ներթափանցեց դերասանի ավտոտնակ, որտեղ 40 մեքենաներ էին պահվում ու գողացավ 7 ավտոմեքենա, մասնավորապես՝ 1969 թվականի Ford Mustang ու Porsche 911 GT3 RS։ Հետագայում ոստիկանությունը դուրս էր եկել գողի հետքի վրա, ու պարզվել էր, որ գողությունն արել էր Փոլ Ուոքերի մտերիմ ընկերներից մեկը՝ Ռիչարդ Թեյլորը։ Դերասանի հարազատները դատի էին տվել՝ պահանջելով վերադարձնել գողացված մեքենաները կամ էլ հատուցել դրանց արժեքը։
В деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»