«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Լիվերպուլը» պաշտոնական կայքում հայտարարել է ֆրանսիական «Ռենի» կենտրոնական պաշտպան Ժերեմի Ժակեի հետ պայմանագիր կնքելու մասին։ 20-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառ։
«Շատ ուրախ եմ։ Առաջին տպավորություններս հիանալի են, երջանիկ եմ վերջապես այստեղ գտնվելու համար։ Երբ տեսա մարզաբազան, անմիջապես ինձ պատկերացրեցի այստեղ։ Ինձ հարմարավետ եմ զգում և անհամբերությամբ սպասում եմ մեկնարկին։ Ինձ համար մեծ երազանք է խաղալ այնպիսի հեղինակավոր ակումբում, ինչպիսին «Լիվերպուլն» է»,- Ժակեի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։
Ժակեն «Ռենի» ակադեմիայի սան է։ Ֆրանսիական ակումբի գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 33 հանդիպում, որոնցից 21-ը՝ նախորդ՝ 2025/26 մրցաշրջանում։ Նշենք, որ փետրվարին ֆուտբոլիստի ելույթներն ընդհատվել էին ուսի վնասվածքի պատճառով։
Իր կարիերայի ընթացքում երիտասարդ պաշտպանը հասցրել է նաև վարձավճարով 24 խաղ անցկացնել «Կլերմոնի» կազմում։
Թե որ խաղահամարի ներքո Ժակեն հանդես կգա մերսիսայդյան ակումբում, կհայտարարվի ավելի ուշ։
Հետևեք մեզ՝ այստեղ



