Նոր զարգացում․ ԿԿՀ-ն որոշում կայացրեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ դիմումի հարցով
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) մերժել է «ՀայաՔվե» հասարակական-քաղաքական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի դիմումի հիման վրա վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարքագծի կանոնների հնարավոր խախտման վերաբերյալ վարույթ սկսելու պահանջը։ Դիմումով Չալաբյանը պնդում էր, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետի մի շարք հրապարակային հայտարարություններն ու ընդդիմադիր գործիչների հասցեին հնչեցված արտահայտությունները, ինչպես նաև Ազգային ժողովում հնչեցրած ձևակերպումները հակասում են «Հանրային ծառայության մասին» օրենքին և պաշտոնատար անձանց վարքագծի կանոններին։
Հանձնաժողովը, սակայն, չի համաձայնել այդ գնահատականին՝ նշելով, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը գտնվել է արձակուրդում, իսկ քաղաքական հարթակներում և խորհրդարանում հնչող կոշտ գնահատականները, հանձնաժողովի դիրքորոշմամբ, գտնվում են խոսքի ազատության շրջանակներում։ Այդ հիմնավորմամբ վարույթ հարուցելու միջնորդությունը մերժվել է։
Միևնույն ժամանակ, այս պատմությունը դիտարկվում է որպես «ՀայաՔվե» նախաձեռնության և Ավետիք Չալաբյանի կողմից իրականացվող ավելի լայն գործունեության հերթական դրվագներից մեկը։ Վերջին տարիներին միավորումը բազմիցս դիմել է պետական մարմիններին, վերահսկողական կառույցներին և իրավապահ համակարգին՝ ներկայացնելով տարբեր դիմումներ, բողոքներ և իրավական հարցապնդումներ՝ պետական կառույցների գործունեության, ենթադրյալ խախտումների և պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ։
Նախաձեռնության ներկայացուցիչների գնահատմամբ՝ այդ դիմումների նպատակը եղել է պետական մարմինների գործունեության նկատմամբ իրավական վերահսկողության ապահովումը և օրինականության պահպանման պահանջի հետևողական առաջ մղումը։
Սակայն, նրանց համոզմամբ, պետական կառույցների արձագանքը չի համապատասխանել այդ ակնկալիքներին։ Նրանք պնդում են, որ իրավասու մարմինները ոչ թե պատշաճ գնահատական են տվել բարձրացված հարցերին, այլ իրենց որոշումներով փաստացի հրաժարվել են արձագանքել ներկայացված մտահոգություններին։
Ընդդիմադիր շրջանակների գնահատմամբ՝ իրավական մեխանիզմներով խնդիրների բարձրաձայնման և պետական մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողություն պահանջելու այդ գործընթացն ավարտվեց Ավետիք Չալաբյանի կալանավորմամբ արդեն հետընտրական փուլում։ Նրանք այդ հանգամանքը ներկայացնում են որպես քաղաքական հետապնդման դրսևորում և պնդում, որ վերահսկողական ու իրավապահ կառույցները չեն ապահովում բավարար անկախություն՝ իշխանության ներկայացուցիչների գործողություններին իրավական գնահատական տալու հարցում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



