4 տարի անց խոհրդավոր կերպով կորած աղջիկը հայտնվել է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զիմբաբվեի Ավոկա շրջանի 32-ամյա բնակիչ Բեռնար Մուտարան դատարանի առաջ է կանգնել՝ կնոջ նկատմամբ ծանր բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով New York Post-ին։
Քննության տվյալներով՝ հունիսի 21-ին տղամարդը խանդի հողի վրա ծագած վիճաբանությունից հետո հարձակվել է իր 42-ամյա կնոջ վրա և նրան ծանր մարմնական վնասվածքներ հասցրել սուր կտրող առարկայով։
Տուժած կինը կարողացել է դիմել բժշկական օգնության և տեղափոխվել բուժհաստատություն։
Դատարանում մեղադրող Քարսոն Կունդիոնան հայտնել է, որ բժշկական փորձաքննությամբ հաստատվել է կնոջ ստացած վնասվածքների ծանրությունը։ Ներկայումս սպասվում է նաև դատաբժշկական վերջնական եզրակացությունը։
Մեղադրյալը կալանավորվել է մինչև հաջորդ դատական նիստը։ Գործը քննվում է ընտանեկան բռնության վերաբերյալ գործող օրենսդրության շրջանակում։
Դատարանը նշել է, որ նմանատիպ հանցագործությունները ենթակա են խիստ իրավական պատասխանատվության, իսկ գործի քննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ



