Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների առաջին օրը՝ փետրվարի 28-ին զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մարմինը տեղափոխել են Թեհրանի Մեծ Մոսալլա կրոնական համալիր՝ հրաժեշտի արարողությունների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։
86-ամյա Ալի Խամենեիի դագաղի կողքին են դրվել նաև ավիահարվածից զոհված ընտանիքի այլ անդամների դագաղները։
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ հանրության առաջ հայտնվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նոր հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին։
Իրանի նոր գերագույն առաջնորդ 56-ամյա այաթոլլա Մոջթաբա Խամենեին՝ Ալի Խամենեիի որդին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի հուղարկավորությանը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ըստ տարբեր հրապարակումների՝ նա հոր հետ միասին վիրավորվել է ամերիկա-իսրայելական ավիահարվածների ժամանակ և գտնվում էր կոմայի մեջ։ Ըստ Ռուսաստանում Պակիստանի դեսպանի՝ Մոջթաբա Խամենեին վիրավորվել էր, սակայն արդեն ապաքինվում է։
Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները կտևեն մինչև հուլիսի 8-ը՝ Իրանի և Իրաքի տարբեր քաղաքներում, որտեղ գտնվում են շիաների գլխավոր սրբավայրերը։ Իսկ թաղման արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ Խամենեիի հայրենի Մաշհադ քաղաքում։
Երկրի իշխանությունների գնահատմամբ՝ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը կմասնակցի 15-20 միլիոն մարդ։ Այս կապակցությամբ Թեհրան են ժամանել աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պատվիրակություններ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



