Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազգային ժողովում հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը։
Նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն է։
Օրենսդրական փոփոխություններով Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կրկին սահմանվում են որպես ոչ աշխատանքային։ Մեռելոց օրերը հաջորդում են Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության, Պայծառակերպության կամ Վարդավառի, Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի, ինչպես նաև Խաչվերացի տոներին։ Կառավարությունն այլևս չի կարողանա տոների կամ հիշատակի օրերի հետ կապված ոչ աշխատանքային օրեր սահմանել հաջորդող կամ նախորդող հանգստյան օրերի հաշվին։
Ընդունված փոփոխություններով հստակեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա նշման կարգը։ Տոնը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը երկուշաբթի է, ապա այն կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը։
Հայ կինոյի օրն ապրիլի 16-ի փոխարեն կնշվի ապրիլի 13-ին, Երկրապահի օրը կվերանվանվի «Երկրապահ-աշխարհազորայինի օր», իսկ Հայրերի օրը հունիսի 17-ի փոխարեն կնշվի հունիսի երրորդ կիրակի օրը։
Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրերը տարանջատվում են․ հուլիսի 5-ը մնում է Սահմանադրության օր, իսկ Պետական խորհրդանիշների օր է սահմանվում օգոստոսի 23-ը։ Ազգային փոքրամասնությունների համար, նրանց առաջարկով, Կառավարությունը հնարավորություն կունենա սահմանել ոչ աշխատանքային օրեր՝ ազգային տոները նշելու նպատակով։
Հետևեք մեզ՝ այստեղ



