Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցնող նավերի քանակն աճել է չորս անգամ, ուրբաթ հաղորդել է Financial Times-ը։
«Հորմուզի նեղուցով նավերի տարանցման դեպքերի քանակը վերջին շաբաթվա ընթացքում աճել է ավելի քան չորս անգամ»,- նշվելմ է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվել է, որ նավագնացության ակտիվության աճը «վկայում է այն մասին, որ նավերի սեփականատերերը կարծում են, թե այժմ կկարողանան անվտանգ անցնել նեղուցով»։
Միևնույն ժամանակ, ցուցանիշները դեռևս զգալիորեն ցածր են այն մակարդակից, որոնք եղել են մինչև իրանական հակամարտության սկիզբը։
Հունիսի 17-ին ԱՄՆ-ը և Իրանը հեռավար կերպով ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը բաղկացած է 14 կետից։
Հուշագրի հինգերորդ կետի համաձայն՝ դրա ստորագրումից անմիջապես հետո Իրանը պետք է միջոցներ ձեռնարկեր՝ 60 օրով Հորմուզի նեղուցով անվտանգ և անվճար անցումն ապահովելու համար, որի ընթացքում կողմերը կշարունակեն բանակցությունները։ Նույն կետում նշվում էր նաև, որ Իրանը Օմանի հետ բանակցություններ կվարի նեղուցի ապագայի շուրջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



