Վերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Սիլ-Մաազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (ք․ Երևան, Գետառի փողոց) իրականացված ստուգումների արդյունքում կատարված լաբորատոր փորձարկման արձանագրությամբ պարզվել է, որ վերացվել են «Սիլ չիպո» ապրանքանիշի «գազավորված զովացուցիչ ըմպելիք տանձի համով» և «Սիլ չիպո» ապրանքանիշի «գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակներում նախկինում հայտնաբերված խախտումները։
ՍԱՏՄ–ից հայտնում են, որ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Սիլ-մաազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Սիլ չիպո» ապրանքանիշի «գազավորված զովացուցիչ ըմպելիք տանձի համով» և «Սիլ չիպո» ապրանքանիշի «գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակների արտադրության կասեցումը:
Հետևեք մեզ՝ այստեղ



