Ուկրաինայի վարչապետն իրեն Մարգարեթ Թետչերի հետ է համեմատել
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն իր վարկանիշը համեմատել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի վարկանիշի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «112 Украина»-ն, այդ մասին ուկրաինացի գործիչն ասել է տեղի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում: «Դիտարկեք խորհրդարանի, նախագահի և կառավարության վարկանիշները. բոլորս նույն իրավիճակում ենք, որովհետև իշխանությունների նկատմամբ համընդհանուր դժգոհություն կա: Այդպես եղել է յուրաքանչյուր երկրում»,- ասել է Յացենյուկը՝ անմիջապես հավելելով. «Ես ուսումնասիրել եմ Մարգարեթ Թետչերի, Բալցերովիչի, Կոմորովսկու, Կվասնեվսկու վարկանշներն իրենց կառավարման օրոք անցկացված բարեփոխումների շրջանում: Ճիշտ նույն պատկերն է»,- նշել է նա:
Ուկրաինայի վարչապետը հավաստիացրել է, որ հեշտությամբ հրաժարական կտար, սակայն նրան խանգարում է զբաղեցրած պետական դիրքը, հաղորդել է «Գազետա.ռու»-ն:



