Երևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային Կովկասում
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական միության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Marta Kosը հայտարարել է, որ Երևան, Բաքու և Անկարա կատարած այցերի ընթացքում անցկացված բանակցությունները տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման գործընթացը նոր մակարդակի են հասցրել։
Եվրահանձնակատարը X սոցիալական հարթակում կատարած գրառմամբ նշել է, որ Հարավային Կովկասի երկրների և Թուրքիայի հետ քննարկումների ընթացքում կողմերը շարունակել են աշխատանքը տրանսպորտային, առևտրային և էներգետիկ կապերի խորացման ուղղությամբ։
«Վերադարձել եմ Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից, որտեղ մեր համագործակցությունը փոխկապակցվածության զարգացման հարցում տեղափոխեցինք հաջորդ փուլ։ Այս նախաձեռնությունները կարող են նպաստել Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության հաստատմանը, ինչպես նաև Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ու էներգետիկ երթուղիների դիվերսիֆիկացմանը»,- գրել է եվրահանձնակատարը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը կարևոր նշանակություն ունի ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման տեսանկյունից։
Հետևեք մեզ՝ այստեղ



