Թրամփը կոմունիզմը անվանել է ԱՄՆ-ի ազատության համար «մահացու սպառնալիք»
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Դակոտա նահանգի Ռաշմոր լեռան մոտ ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։ Իր խոսքի զգալի մասը նա նվիրել է ամերիկյան ինքնության, մշակույթի և ներքին քաղաքականության հարցերին, ինչպես նաև կտրուկ քննադատել է կոմունիզմը՝ այն անվանելով երկրի համար գլխավոր սպառնալիքներից մեկը, փոխանցում է NBC News-ը։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ում նկատվում է «կոմունիստական սպառնալիքի վերածնունդ», այդ թվում՝ որոշ նոր ներգաղթյալների կողմից, որոնք, ինչպես նա պնդում է, «կիսում են գաղափարներ, որոնք լիովին հակասում են մեր կենսակերպին և մեր մեծ հաջողությանը»։
«Կոմունիզմը ամերիկյան ազատության համար մահացու սպառնալիք է»,— հայտարարել է Թրամփը։
Նա նաև այն անվանել է «Սահմանադրության թշնամի», «1776 թվականի հուլիսի 4-ի թշնամի» և ընդհանրապես՝ «Ամերիկայի թշնամի»։
Դիմելով հավաքվածներին՝ ԱՄՆ նախագահն ասել է. «Ամերիկյան ժառանգության 250-ամյակի նախօրեին մենք հայտարարում և երդվում ենք, որպեսզի բոլորը լսեն. Միացյալ Նահանգների քաղաքացիները արագ կհաղթեն կոմունիզմին»։ Դրանից հետո նա հավելել է. «Թույլ մի տվեք, որ նրանք ձեզանից չափազանց շատ ժամանակ խլեն»։
Այնուհետև Թրամփն անցել է նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների թեմային։ Նրա խոսքով՝ հանրապետականները կարող են պարտվել միայն այն դեպքում, եթե «թույլ տան իրենց պարտվել»։
ԱՄՆ նախագահը կոչ է արել չեղարկել Սենատում ֆիլիբաստերի կանոնը (խորհրդարանական ընթացակարգ, որը սենատորներին թույլ է տալիս ձգձգել օրինագծի կամ այլ հարցի քննարկումը՝ փաստացի արգելափակելով դրա ընդունումը - խմբ.) և ընդունել ընտրական համակարգի բարեփոխմանը նվիրված SAVE America Act օրինագիծը։
Թրամփի կարծիքով՝ եթե Կոնգրեսը կատարի այս երկու խնդիրը, ապա «մենք 100 տարվա ընթացքում ոչ մի ընտրություն չենք պարտվի»։
Ելույթի սկզբում ԱՄՆ նախագահը ընդգծել է ամերիկյան անկախության հոբելյանի խորհրդանշական նշանակությունը։
«Այս երեկո մենք հավաքվել ենք համաշխարհային պատմության ամենանշանավոր օրերից մեկի նախօրեին։ Վաղը մենք նշում ենք փառավոր անկախության 250 տարին և վեհաշուք ամերիկյան ազատության 250 տարին»,— ասել է նա։
Թրամփը նաև հայտարարել է, որ ամերիկյան ազատությունը երկու ու կես դար պահպանվել է ոչ միայն Սահմանադրության, այլև ժողովրդի մշակույթի և բնավորության շնորհիվ։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին փորձեր են արվել «փոխել այս բացառիկ բնավորությունը, կտրել ամերիկացիներին իրենց սեփական պատմությունից» և զրկել երկիրը իր ինքնությունից։
«Մենք մեր երկրին կվերադարձնենք իր ինքնությունը։ Ամենից առաջ ամերիկացիները սիրում են ազատությունը»,— ընդգծել է Թրամփը՝ հավելելով, որ ամերիկացի լինելու համար պարտադիր չէ ծնվել ԱՄՆ-ում, «սակայն անհրաժեշտ է սիրել մեր երկիրը և այն, ինչ մենք կառուցել ենք»։
Հետևեք մեզ՝ այստեղ



