Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շվեդիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը խիստ քննադատության է ենթարկել Պորտուգալիայի ընտրանու ավագ Կրիշտիանու Ռոնալդուին՝ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչում Խորվաթիայի նկատմամբ տարած հաղթանակից (2:1) հետո։
«Ալ Նասրի» 41-ամյա հարձակվողը մեկնարկային կազմում է դաշտ դուրս եկել աշխարհի առաջնության բոլոր չորս խաղերում։ Խորվաթիայի դեմ մրցավեճում Ռոնալդուն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը։ Նա աչքի է ընկել նաև խաղային դրվագից, սակայն այդ գոլը չեղարկվել է խաղից դուրս չնչին վիճակի պատճառով։ Իսկ պորտուգալացիների հաղթական գնդակն իր ակտիվում գրանցել է ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշը, որը հանդիպումը սկսել էր պահեստայինների նստարանին։
«Պորտուգալիայի երկրպագուները հավանաբար հասկանում են, թե ինչի է սա հանգեցնելու։ Չի կարելի հույս ունենալ, որ 2026 թվականին ինչ-որ բան կհաղթես, երբ հարձակման գծում 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն է։ Հատկապես, երբ Ռամուշը, որը փոխարինման դուրս եկավ ու գոլ խփեց, մնում է պահեստայինների նստարանին։
Սա «մեծ խաղացողի առաջնորդություն» չէ։ Նրա էգոն թիմին պատանդ է պահում։ Ռոնալդուն կորցրել է խաղի նախկին զգացողությունն ու շարժունակությունը։ Հիմա նա պարզապես հերթապահում է տուգանային հրապարակում։
Այս փուլում նրան դաշտում պահում է ավելի շուտ իր անունը, այլ ոչ թե ոտքերը։ Նրան շարունակաբար մեկնարկային կազմում ընդգրկելը մաքուր խելագարություն է՝ հիմնված նոստալգիայի վրա»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում FOX Sports-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ



