ԱՄՆ-ի ջերմային ալիքները սպառնում են անկախության 250-րդ տարեդարձի իրադարձություններին և Աշխարհի առաջնությանը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միջազգային կլիմայական հետազոտողների վերլուծության համաձայն, բարձր ջերմաստիճանները պայմանավորված են «ջերմային գմբեթով», որը տաք և խոնավ եղանակ է բերել ԱՄՆ-ի կենտրոնական ու արևելյան շրջաններ, ինչպես նաև Կանադայի հարավ։ Գիտնականները նշում են, որ նույնիսկ ներկայիս կլիմայական պայմաններում նման շոգերը հանդիպում են միջինը 200 տարին մեկ, իսկ եթե մոլորակը չտաքանար հանածո վառելիքի այրման հետևանքով 1.4°C-ով, նման երևույթները կարող էին տեղի ունենալ միայն հազարավոր տարիների ընթացքում մեկ անգամ։ Այս մասին գրում է The Guardian
Լոնդոնի Կայսերական քոլեջի հետազոտող Թեոդոր Քեյփինգը նշել է, որ ԱՄՆ-ի կլիման այսօր հիմնովին տարբերվում է այն ժամանակվա պայմաններից, երբ ստորագրվել է Անկախության հռչակագիրը։ Նրա գործընկեր Ֆրիդերիկե Օտտոն էլ ընդգծել է, որ կլիմայի փոփոխությունն արդեն ազդում է մարդկանց առօրյայի և կարևոր հանրային միջոցառումների վրա՝ կոչ անելով անհապաղ կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։
Շոգն արդեն խաթարել է մի շարք միջոցառումներ։ Վաշինգտոնում Անկախության օրվա տոնակատարությունների շրջանակում անցկացվող միջոցառումները հետաձգվել են, իսկ NBC Washington-ի տվյալներով՝ ավելի քան մեկ տասնյակ մարդ բուժօգնություն է ստացել ջերմային հիվանդությունների պատճառով, 11-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Բարձր ջերմաստիճանը կարող է անդրադառնալ նաև Աշխարհի գավաթի խաղերին. Ֆիլադելֆիայում և Մայամիում նախատեսված հանդիպումները, ըստ մասնագետների, կանցնեն վտանգավոր շոգի և խոնավության պայմաններում։
Շոգի հետևանքները նկատվել են նաև տրանսպորտում։ Փենսիլվանիայում ավելի քան 100 մարդ բժշկական օգնության կարիք է ունեցել ջերմային հարվածների պատճառով, իսկ Amtrak-ը չեղարկել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում նախատեսված ավելի քան երկու տասնյակ գնացքներ և զգուշացրել հնարավոր ուշացումների մասին։ Գիտնականների գնահատմամբ, այս իրադարձությունները հերթական ազդակն են, որ կլիմայական փոփոխությունների ազդեցությունն արդեն իրականություն է և պահանջում է արագ անցում դեպի զրոյական արտանետումներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



