Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան քաղաքում հուլիսի 5-ին՝ կեսօրից հետո, 6–8-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 9–10-ին՝ քաղաքի առանձին հատվածներում՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հանրապետության տարածքում հուլիսի 5-ին կեսօրից հետո, 6-8-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-10-ին՝ առավելապես կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ի երեկոյան, 6-7-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-6-ին՝ ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, հուլիս 9-10-ին ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Հետևեք մեզ՝ այստեղ



