Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան դարպասապահների շրջանում հետևորդների քանակով դարձել է պատմության ռեկորդակիր։
Սոցցանցում` Inatagram-ում նրա լսարանը գերազանցել է 25,4 միլիոնի սահմանագիծը։
Այսպիսով, Վոզինյան շրջանցել է Մադրիդի «Ռեալի», «Պորտուի» և Իսպանիայի հավաքականի լեգենդ Իկեր Կասիլյասին, որն ունի 20,5 միլիոն հետևորդ։
Գործող դարպասապահների շրջանում Վոզինյայի գլխավոր հետապնդողը նույնպես Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչ է՝ ի դեմս Տիբո Կուրտուայի (18 միլիոն)։
Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլում Իսպանիայի դեմ կայացած առաջին խաղում Վոզինյան դարձել էր Կաբո Վերդեի հավաքականի հերոսը։ Նա 7 սեյվ էր կատարել և օգնել իր թիմին հանդիպումն ավարտել ոչ-ոքի (0-0)։
Արդյունքում Կաբո Վերդեն դուրս էր եկել խմբից և 1/16 եզրափակիչում միայն լրացուցիչ ժամանակում էր զիջել Արգենտինային (2-3):
Հետևեք մեզ՝ այստեղ



