Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ի՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկը

ЭКОНОМИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ հաստատվել է կառավարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել 2026 թվականի հունիսի 11-ի N 839-Լ որոշման մեջ և մեկ ամսով՝ մինչև հուլիսի վերջ, շարունակել արտահանման պետական աջակցության ծրագիրը։

Ինչու՞ է անհրաժեշտ փոփոխությունը

Էկոնոմիկայի նախարարության հիմնավորմամբ՝ գործող աջակցության ծրագրի շնորհիվ արտահանողները կարողացել են պահպանել մրցունակությունը արտաքին շուկաներում։ Միաժամանակ, տնտեսավարողները վերջին շաբաթներին ակտիվ բանակցություններ են վարել նոր գնորդների հետ, իսկ առաջարկվող գները հաճախ ձևավորվել են՝ հաշվի առնելով պետության կողմից տրամադրվող փոխհատուցումները։

Հետևաբար, ծրագրի դադարեցումը կարող է ազդել արդեն ընթացող արտահանման պայմանավորվածությունների վրա։

Միջոցառման շրջանակներում փոխհատուցվող ապրանքների մասով 2026 թվականի հունիս ամսին ՍԱՏՄ-ի կողմից տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն արտահանվել է շուրջ 2948 տոննա ծիրան, 1402 տոննա կեռաս, 1 տոննա սալոր։

Նկատի ունենալով, որ այլ շուկաներ արտահանելու ուղղությամբ տնտեսավարողների կողմից իրականացվել են ակտիվ բանակցություններ, որոնց արդյունքնում առաջիկայում ակնկալվում են արտահանման ծավալների աճ, իսկ բանակցությունների ընթացքում գնառաջարկները կատարվում են հաշվի առնելով նաև տրամադրվող փոխհատուցման չափերը, այդ պատճառով նպատակահարմար է համարվում փոխհատուցում տրամադրել նաև հուլիս ամսվա համար։

Բացի այդ, արտահանման շուկաներում Միջոցառման շրջանակներում փոխհատուցվող ապրանքների մասով մրցունակություն ապահովելու տնտեսավարողների առաջարկությամբ հուլիս ամսին փոխհատուցում տրամադրվող ապրանքների ցանկը լրացվել է չորացրած մրգերով և բանջարեղենով, իշխան և թառափ տեսակի ձկներով։

Արտահանող տնտեսավարողների կանխատեսումների համաձայն՝ 2026 թվականի հուլիս ամսվա ընթացքում միջոցառման շրջանակներում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 13 հազար տոննա պտուղ, շուրջ 1․4 մլն լիտր հանքային ջուր, շուրջ 200 հազար լիտր շշալցված գինի, շուրջ 250 հազար լիտր պտղահատապտղային գինի, 500 հազար բացարձակ լիտր կոնյակ, 70 տոննա չորացված միրգ և բանջարեղեն, 140 տոննա իշխան և թառափ տեսակի ձուկ։

Որ ապրանքներն են փոխհատուցվելու

Եթե նախագիծն ընդունվի, հուլիսին փոխհատուցում կտրամադրվի հետևյալ ապրանքների արտահանման համար.

  • ծիրան,
  • կեռաս,
  • սալոր,
  • դեղձ,
  • նեկտարին,
  • շշալցված խաղողի գինի,
  • շշալցված պտղահատապտղային գինի,
  • բրենդի,
  • հանքային ջուր,
  • չորացրած մրգեր և բանջարեղեն (նոր),
  • իշխան տեսակի ձուկ (նոր),
  • թառափ տեսակի ձուկ (նոր)։

Այսպիսով, ծրագիրն առաջին անգամ կտարածվի նաև վերամշակված գյուղմթերքի և ձկնաբուծության որոշ արտադրատեսակների վրա։

Սույն նախագծով առաջարկվում է՝

Հայաստանի Հանրապետության տարածքից 2026 թվականի հուլիս ամսվա ընթացքում արտահանված թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքների  առանձին տեսակներ արտահանող տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափերով՝

  • ծիրանի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ․
  • սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 ՀՀ դրամ․
  • կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ․
  • շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 ՀՀ դրամ․
  • շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 200 ՀՀ դրամ․
  • շշալցված բրենդիի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 ՀՀ դրամ․
  • շշալցված հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 ՀՀ դրամ․
  • չորացրած մրգի և բանջարեղենի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 ՀՀ դրամ․
  • իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 820 ՀՀ դրամ․
  • թառափ տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 1350 ՀՀ դրամ»,

Արտահանվող ապրանքների նույնականացման մասով հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով փոխհատուցում տրամադրվող ապրանքների համար Նախագծում նշվել են այդ ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

որոշման նախագծի ընդունման արդյունքում որոշակիորեն կմեղմվեն թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքների առանձին տեսակների արտահանման հետ կապված խնդիրները, հնարավորություն կտրվի դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը։

Բյուջեատային ազդեցություն

Անհրաժեշտ փոխհատուցման տրամադրման հուլիս ամսվա չափը գնահատվում է շուրջ 4099 մլն դրամ, որը հաշվարկվել է 2026 թվականի հուլիս ամսվա ընթացքում արտահանման ենթակա գնահատված ծավալների արտահանման համար տրամադրվող փոխհատուցման չափերով։

Ինչ է փոխվում գործնականում

Փաստացի, կառավարությունը չի սահմանում նոր աջակցության ծրագիր, այլ մեկ ամսով երկարաձգում է գործողը և այն տարածում նոր ապրանքատեսակների վրա։ Սա նշանակում է, որ հուլիսին նշված ապրանքներն արտահանող տնտեսավարողները նույնպես կկարողանան ստանալ պետական փոխհատուցում՝ արտահանման ծախսերի մի մասը փոխհատուցելու նպատակով։ Միաժամանակ, փոխհատուցվող ապրանքների ցանկում ներառվում են նաև չորացրած մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաև իշխան և թառափ տեսակի ձկները, ինչը ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնում է։

Հետևեք մեզ՝ այստեղ

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества