Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարար
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապերի ամրապնդմանը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նա երկաթուղու զարգացումը անվանել է «Թուրքիայի համար պետական առաջնահերթություն»։
Նախարարն ընդգծել է, որ տրանսպորտային նախագծերը պարզապես երկրի ենթակառուցվածքներում ներդրումներ չեն, այլ ռազմավարական քայլեր, որոնք խթանում են արտադրությունը, արտահանումը, զբաղվածությունը, տարածաշրջանային զարգացումը և միջազգային համագործակցությունը։
«Միայն վերջին 24 տարիների ընթացքում Թուրքիայի տրանսպորտային ոլորտում և ենթակառուցվածքներում ներդրումները հասել են 355 միլիարդ դոլարի։ 2002 թվականին Թուրքիայի երկաթուղային ցանցը կազմում էր մոտավորապես 11,000 կիլոմետր, այսօր այն գերազանցում է 14,000-ը, որից 2,251 կիլոմետրը արագընթաց է։
Մեր նպատակն է մինչև 2028 թվականը երկրի երկաթուղային ցանցը ընդլայնել մինչև 17,287 կիլոմետր, իսկ մինչև 2053 թվականը՝ մինչև 28,590 կիլոմետր։ Ներկայումս մենք շարունակում ենք 4,164 կիլոմետր երկարությամբ երկաթուղու շինարարությունը», – ասել է Ուրալօղլուն։
Հետևեք մեզ՝ այստեղ



