ԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չիկագոյի օդանավակայանում վայրէջքի ժամանակ հրավառության շոուից ինքնաթիռը աննշան վնասներ է ստացել, հաղորդում է CBS-ը՝ հղում անելով Դաշնային ավիացիոն վարչությանը (FAA):
«Delta Air Lines-ի ինքնաթիռը Չիկագոյում վայրէջքի ժամանակ հրավառության շոուից վնասվել է։ Հուլիսի 4-ին, շաբաթ օրը, մոտավորապես ժամը 20:30-ին, օդաչուն հայտնել է, որ վայրէջքի ժամանակ ինքնաթիռին հարվածել է պիրոտեխնիկական կայծ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Անձնակազմը, ըստ տեղեկությունների, զգացել է ուժեղ պայթյուն, որը, ենթադրաբար, առաջացել է ինքնաթիռի տակից: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել: Ոստիկանության տվյալներով՝ պիրոտեխնիկական կայծը միայն աննշան վնաս է հասցրել ինքնաթիռի ներկին:
Հետևեք մեզ՝ այստեղ



