Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ երկուշաբթի օրը Խաղաղ օվկիանոսում հաջողությամբ իրականացրել են հրթիռի փորձնական արձակում: Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ տարածաշրջանի երկրները նախազգուշացրել էին, որ Պեկինը ծրագրում է փորձարկել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։
«Այս հրթիռի փորձնական արձակումը Չինաստանի տարեկան ռազմական պատրաստության ծրագրի շրջանակում իրականացվող սովորական միջոցառում է, և համապատասխան երկրները նախապես տեղեկացվել էին դրա մասին», - ասվում է Չինաստանի ռազմածովային ուժերի հայտարարությունում:
Հրթիռի արձակումը տեղի է ունեցել նույն օրը, երբ Չինաստանն ու Ռուսաստանը պետք է սկսեին իրենց ամենամյա համատեղ ռազմածովային զորավարժությունները: Պարզ չէ, սակայն, թե արդյոք հրթիռի արձակումն այդ զորավարժությունների մաս էր կազմում։
Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարը խորը մտահոգություն է հայտնել, երբ Չինաստանը Հարավային Խաղաղ օվկիանոսում փորձարկեց, նրա բնորոշմամբ, հեռահար հրթիռ, որը «կարող է միջուկային մարտագլխիկ կրել»:
«Խաղաղ օվկիանոսը խաղաղության օվկիանոս է, և մենք խորապես մտահոգված ենք Չինաստանի կողմից Հարավային Խաղաղ օվկիանոսում միջուկային մարտագլխիկ կրելու կարողությամբ զենքի փորձարկմամբ», - ասվում է արտգործնախարարի հայտարարության մեջ։
Նախարարը հավելել է, որ այդ արձակումը «չի համապատասխանում տարածաշրջանային կայունության շահերին»։
Ճապոնիան ևս հայտարարել է.- «Մենք լուրջ մտահոգություն հայտնեցինք Չինաստանի ռազմական ակտիվության աճի վերաբերյալ»:
Հետևեք մեզ՝ այստեղ



