Չինական միջուկային սուզանավը հրթիռ է արձակել Խաղաղ օվկիանոսում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմածովային ուժերը փորձարկել են սուզանավից արձակված ռազմավարական հրթիռ։ Արձակումը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում, հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։
ԺԱԲ ռազմածովային ուժերի ռազմավարական միջուկային սուզանավը հրթիռ է արձակել իմիտացիոն մարտագլխիկով։ Ըստ նախարարության՝ «հրթիռը ճշգրիտ հարվածել է նշանակված թիրախային տարածքին»։ Նախարարությունը պարզաբանել է, որ փորձարկումը եղել է ամենամյա ռազմական վարժանքների շրջանակներում։
Չինաստանը նախապես տեղեկացրել է բոլոր երկրներին, և արձակումը համապատասխանում է միջազգային իրավունքին և պրակտիկային և «ուղղված չի եղել որևէ կոնկրետ երկրի կամ թիրախի դեմ»։
Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը հայտարարել է, որ Չինաստանի կողմից հրթիռի արձակումը կարող է «անկայունացնել» տարածաշրջանը։ «Ավստրալիան հստակեցրել է Չինաստանին, որ մենք սա համարում ենք տարածաշրջանի համար անկայունացնող գործոն», - լրագրողներին ասել է նախարարը։ Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը նույնպես մտահոգություն է հայտնել արձակման վերաբերյալ։
2024 թվականի սեպտեմբերին Չինաստանը 40 տարվա ընթացքում առաջին անգամ փորձարկել էր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ իր տարածքից դուրս։ ՉԺՀ-ի հրթիռային ուժերը արձակել էին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որը կրել էր կեղծ մարտագլխիկ, վայրէջք էր կատարել «սպասվող ծովային տարածքներում»։ 2025 թվականի դեկտեմբերին «The Washington Post»-ը հաղորդել էր, որ Չինաստանը մեծացնում է իր միջուկային մարտագլխիկների արտադրության կարողությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



