Լուի վան Գալ. Երկրպագուները կարող են բողոքել, նրանք ունեն այդ իրավունքը
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հասկանում է իր թիմի եկրպագուներին, ովքեր Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի՝ դանիական «Միդտյուլանդի» հետ խաղի ժամանակ բացականչում էին. «Ահավոր հինգշաբթի երեկո է, և մենք ամենավատն են խաղում»՝ ավելացնելով անվայել արտահայտություններ:
«Մենք ոչ պակաս հիասթափված ենք, քան երկրպագուները: Ես շնորհակալ եմ նրանց աջակցության համար: Նրանք, ինչպես և մենք հաղթանակ ենք ցանկանում: Այժմ հույս ունենք, որ մեզ կհաջողվի հաղթել «Օլդ Թրաֆֆորդում»: Դժվար է պայքարել, երբ 14 ֆուտբոլիստ վնասվածք ունի:
Երկրպագուները կարող են բողոքել, նրանք ունեն այդ իրավունքը: Եթե քննարկենք երկրորդ խաղակեսը, նրանք կարող են անգամ ճիշտ լինել: Պետք է պայքարենք, որպեսզի երկրպագունները կրկին մեր կողքին լինեն: Մենք դա տեսնում էինք վերջին 18 ամիսների ընթացքում»,-Լուի վան Գալի խոսքերը մեջբերված են «Goal.com»-ից:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է 1:2 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է փետրվարի 25-ին: