Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Եկեղեցին հայցադիմում է ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մայր Աթոռը պահանջում է անվավեր ճանաչել ՔԿԾ պետի որոշումը՝ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հոգևոր ծառայություն մատուցող Սուրբ Եկեղեցու հոգևորականների մուտքի թույլտվությունները դադարեցնելու վերաբերյալ։

Վարչական դատարանը՝ դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, վերադարձրել էր հայցադիմումը, ինչը բողոքարկվել է ՀԱՍԵ ներկայացուցչի կողմից։

ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը՝ դատավոր Հայկ Խաչատրյանի նախագահությամբ, բավարարել է բողոքը։ ՀԱՍԵ-ն վերաքննիչ բողոքով արձանագրել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ազատազրկման վայրերում մշտական հոգևոր ներկայացուցիչներով հանդես գալու մենաշնորհ հանդիսացող առաքելություն է ունեցել և այդ հոդվածների ուժով ազատազրկման վայրերում (քրեակատարողական հիմնարկներում) կազմակերպել և իրականացրել է կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր խնամքը: Արդարադատության նախարարության և ՀԱՍԵ-ի միջև 2014 թվականի նոյեմբերի 25-ին պայմանագիր է կնքվել, որի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկներում հոգևոր առաջնորդն ու հոգևոր հովիվները նշանակվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։

2026թ․ ապրիլի 10-ին, սակայն, քրեակատարողական ծառայության պետը որոշել է դադարեցնել քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայություն մատուցող հոգևորականների մուտքի թույլտվությունը՝ այն հիմնավորմամբ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձին քահանաների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր։ Ըստ եկեղեցու՝ վարչական դատարանը ձևական հիմքով վարույթ չի ընդունել հայցը, արհեստականորեն նեղացրել հայցվորի պաշտպանության ենթակա իրավունքը, և որ ՔԿԾ ղեկավարի որոշումը դատարանը պարտավոր էր գնահատել որպես վարչական ակտ։

««Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում, ներառյալ` քննչական մեկուսարաններում: «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետևյալ առաքելությունների իրագործմանը... ունենալ մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, զառամյալների և հաշմանդամների տներում, զորամասերում, ազատազրկման վայրերում` ներառյալ քննչական մեկուսարանները:...: Այդ իրավունքի ԻՐԱՎԱՏԵՐԸ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է և ոչ թե՝ քահանան կամ այլ հոգևորականը: Դատարանն այս իրավունքը նեղացրել և «պատկերացրել է» որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակված հոգևորականի հարց, մինչդեռ, ինչպես վերը նշվել է, այս իրավունքը Եկեղեցու մենաշնորհ հանդիսացող առաքելությունն է՝ ազատազրկման վայրերում ունենալ մշտական հոգևոր ներկայացուցիչ»,- նշել հայցվոր կողմը։

Վերաքննիչ վարչական դատարանն արձանագրել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ ազատազրկման վայրերում մշտական հոգևոր ներկայացուցիչ ունենալու իրավունքը ծագում է օրենքից և ոչ թե որևէ պայմանագրից, իսկ քննարկվող դեպքում հայցվորի կողմից ներկայացված և Դատարանի կողմից մատնանշված 2014 թվականի նոյեմբերի 25- ին կնքված «Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության գործունեությունը կանոնակարգելու մասին» պայմանագիրն ուղղված է օրենքով սահմանված այդ իրավունքի իրացման կանոնակարգմանը. նման պայմանագիրը կարող է կարգավորել համապատասխան գործունեության կազմակերպական, ընթացակարգային կամ գործնական հարցերը, սակայն չի կարող հանդիսանալ այն իրավունքի ծագման հիմքը, որը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերապահված է օրենքով։ Ուստի այն հանգամանքը, որ կողմերի միջև առկա է պայմանագիր, ինքնին բավարար չէ եզրակացնելու, որ վեճը ծագում է մասնավոր իրավահարաբերություններից։

Ըստ Վերաքննիչ դատարանի՝ նախորդ դատարանը հայցադիմումը վերադարձնելիս դուրս է եկել հայցադիմումի ընդունելիության փուլին բնորոշ ստուգման սահմաններից՝ հայցապահանջի ենթադրյալ ոչ ճիշտ ձևակերպումը և վիճելի իրավահարաբերության բնույթի վերաբերյալ իր գնահատականը վերածելով հայցադիմումը վերադարձնելու հիմքի։

Ըստ Վերաքննիչի՝ հայցադիմումի բովանդակությունից հնարավոր է պարզել, որ հայցվորը դատական պաշտպանության է դիմել քրեակատարողական հիմնարկներում իր հոգևոր ծառայության իրականացման հնարավորությունը սահմանափակող կամ դադարեցնող վարչական մարմնի արտաքին ներգործություն ունեցող վարքագծի կապակցությամբ։ »Հետևաբար, բողոքարկվող որոշումը ենթակա է վերացման։ Նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա տվյալների պայմաններում նման պատճառաբանությամբ չէր կարող վերադարձվել հայցադիմումը»։

Ուստի Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է բողոքը՝ վերացնելով առաջին ատյանի դատարանի՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха