Թրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է կրկին սահմանել ծովային շրջափակում Իրանի նկատմամբ։ Այդ մասին նա ասել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է CNN-ը։
«Մենք կարող ենք վերականգնել շրջափակումը, և այն կգործի միայն Իրանի նկատմամբ», — հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը նաև չի բացառել, որ ամերիկյան զինված ուժերը կարող են վերահսկողություն հաստատել Իրանի Խարգ կղզու նկատմամբ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հրադադարի ռեժիմն այլևս ուժի մեջ չէ, իսկ Իրանի հետ բանակցությունների շարունակումը, նրա խոսքով, «ժամանակի անիմաստ կորուստ» է, ուստի ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ շարունակել այդ գործընթացը։
Հետևեք մեզ՝ այստեղ



