«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդը չի փոխի ակումբային գրանցումը
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդը չի փոխի ակումբային գրանցումը և կմնա Անգլիայում։ Այս մասին հաղորդում է լրագրող Ջեյմի Ջեքսոնը։
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ անգլիացի ֆուտբոլիստը նոր մրցաշրջանը կսկսի մանկունիական ակումբի կազմում և հնարավորություն կստանա դրսևորելու իրեն թիմի գլխավոր մարզիչ Մայքլ Կարիկի ղեկավարությամբ։
Ինչպես հայտնի է, Ռեշֆորդն անձամբ ցանկանում էր մնալ «Բարսելոնայում», որտեղ հանդես էր գալիս վարձակալական հիմունքներով, սակայն կատալոնական ակումբը հրաժարվեց գնել նրա տրանսֆերային իրավունքները վարձակալության ժամկետի ավարտից հետո։
Մարկուս Ռեշֆորդը «կարմիր սատանաների» ակադեմիայի սան է։ Գլխավոր թիմի մարզաշապիկով նա ընդհանուր առմամբ անցկացրել է 426 հանդիպում՝ դառնալով 138 գոլի և 79 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագրիի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։
Հետևեք մեզ՝ այստեղ



