Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացնում է միջազգային համագործակցության լայնածավալ ծրագրեր

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակում է սերտ համագործակցությունը ՀՀ-ում գործող արտասահմանյան դեսպանությունների, մշակութային ինստիտուտների և միջազգային կազմակերպությունների հետ՝ համատեղ ձևավորելով կինոյի միջոցով մշակութային երկխոսության և համագործակցության հարթակ։ Այս մասին փառատոնի ներկայացուցիչները հայտարարեցին հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։


Նշվեց, որ այս տարվա՝ 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Ֆրանսիայի, Կանադայի և Գերմանիայի հետ համագործակցությամբ իրականացվող կինոծրագրերը, որոնք հանդիսատեսին կներկայացնեն հեղինակային կինոյի լավագույն նմուշները, իսկ Երևան կբերեն միջազգային կինոաշխարհի ճանաչված ռեժիսորների, դերասանների, կինոօպերատորների, ոլորտի առաջատար մասնագետների։ Ֆրանսիական ծրագիրը կբացվի Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի մարտը» ֆիլմի երևանյան պրեմիերայով։


Ծրագրում ընդգրկված են նաև Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմը, Ժան-Պիեռ Ժյոնեի հանրահայտ «Ամելին», Արթուր Հարարիի «Անծանոթուհին», Սերուժ Հովսեփյանի «Մեկուսի երկխոսությունները», որը կմրցի «Կորիզ» միջազգային մրցութային ծրագրում, Էմիլ Փարսեղյանի «Նրանց համար» ֆիլմը՝ «Կորիզ» մրցույթում, Ժասմին Ռազարյանի «Պարտէզը որ քեզ երազեց»՝ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում, ինչպես նաև Լիլիթ Գրասմուգի «Ձեզնից ոմանք պառկել են Իվայի հետ» վավերագրական ֆիլմը, որը կներկայացվի Doc Alliance հատուկ ծրագրում։


Ֆրանսիական ծրագրի շրջանակում Երևան կժամանեն բազմաթիվ հեղինակավոր հյուրեր։ Փառատոնի հատուկ հյուրն է դերասան Սիմոն Աբգարյանը։ Փառատոնին կմասնակցեն նաև ֆիլմի ռեժիսոր Անտոնեն Բոդրին, «Արտոյի երկիրը» ֆիլմի ռեժիսոր Թամարա Ստեփանյանը, աշխարհահռչակ կինոօպերատոր Բրունո Դելբոնելը, որը GAIFF Pro մասնագիտական հարթակի շրջանակում կանցկացնի վարպետության դաս, տարածաշրջանային ժյուրիի անդամ Դոմինիկ Վելինսկին և ռեժիսոր Էմիլ Փարսեղյանը։


Կանադայի դեսպանության հետ համագործակցության շրջանակում փառատոնի տարբեր մրցութային ծրագրերում կներկայացվեն ժամանակակից կանադական կինոյի մի շարք նշանակալի աշխատանքներ։

Միջազգային մրցույթում ընդգրկված է Հյուբեր Կարոն-Գուայի «Սահմանների մեխանիկան» ֆիլմը, տարածաշրջանային մրցույթում՝ Սանազ Սոհրաբիի «Անավարտ օրացույցը», Մարլեն Էդոյանի «Այնտեղ կրակ կա» և Գիլդա Փուրջաբարի « Արևմտամետները» ֆիլմերը։


Գյոթե ինստիտուտ Հայաստանի հետ համագործակցությամբ գերմանական ծրագիրը ևս ներկայացնում է ժամանակակից եվրոպական կինոյի բազմազանությունը։ Ծրագրի բացումը տեղի կունենա Վալեսկա Գրիզեբախի «Երազված արկածը» ֆիլմով։ Միջազգային լիամետրաժ մրցույթում կներկայացվի Յոշա Բոնգարդի «Մանուկ աստղ» ֆիլմը, «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում՝ Պավել Պավլիկովսկու «Հայրենիք» և Աբոլֆազլ Սաֆարիի «Մայրուղու եղջերուն» ֆիլմերը, տարածաշրջանային մրցույթում՝ Ալեքսանդր Քոբերիձեի «Չորացած տերև» ֆիլմը, Doc Alliance հատուկ ծրագրում՝ Վիվ Լիի «Երկու լեռ է ծանրացել կրծքիս» և Շտեֆանի Շրյոդերի «Սառը զանգ» ֆիլմերը։ «Ծուռ Ծիրան» ծրագրում կցուցադրվի Կարիմ Այնուզի «Վարդաթփերի էտումը» ֆիլմը, իսկ Ջեսիկա Հաուսների «Հյուրանոց» և «Սիրելի Ռիտա» ֆիլմերը կընդգրկվեն փառատոնի հատուկ ցուցադրություններում։


Գերմանիայից փառատոնը կհյուրընկալի նաև կինոոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների։ Ժյուրիի կազմում կընդգրկվի Բեռլինի միջազգային կինոփառատոնի նախկին գլխավոր ծրագրավորողներից Մարկ Պերսոնը։ Երևան կժամանի նաև Բեռլինի Մաքսիմ Գորկու թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար Շերմին Լանգհոֆը, որը մեծ ներդրում է ունեցել Գերմանիայում հայկական արվեստի ճանաչման գործում։

Փառատոնի հյուրերի թվում են նաև ռեժիսորներ Յենս Գայգերը, Նորիկ Քեշիշյանը և Տոբիաս
Նյոլեն, ինչպես նաև DOK Leipzig միջազգային կինոփառատոնի DOK Industry հարթակի ղեկավար Նադյա Թենշտեդտը։ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը տարիներ շարունակ հանդիսանում է մշակութային դիվանագիտության կարևոր հարթակ՝ ամրապնդելով Հայաստանի կապերը աշխարհի առաջատար կինոկենտրոնների հետ։ Ֆրանսիայի, Կանադայի և Գերմանիայի հետ այս տարվա համագործակցային ծրագրերը ևս մեկ անգամ ընդգծում են փառատոնի միջազգային հեղինակությունը և նրա դերը համաշխարհային կինոհանրության միջև ստեղծագործական երկխոսության և նոր գործընկերությունների ձևավորման գործում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества