Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ամենօրյա թվերին հետևում եմ, կարող եմ ասել, որ Հայաստան ժամանող ուղևորների շատ մեծ ուղևորահոսքեր կան, այս օրերին ամեն օր համարյա 10,000-ից ավելի ուղևոր մուտ է գործում ՀՀ: Շուկայում էլ գների վիճակը ցույց է տալիս, որ սպառման մեծ պրոբլեմներ գոյություն չունեն, իահրկե 1-2 ապրանքատեսակի, օրինակ՝ վարդի և լոլիկի հետ կապված որոշակի գնանկում կա, բայց մնացած դեպքերում կարծես թե էական գնանկում չունենք»,- նշել է Փաշինյանը:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ անդրադառնալով գնանկմանը՝ շեշտեց, որ ապրանքատեսակներից միայն լոլիկի մասով է գնանկում տեղի ունեցել, իսկ ծաղիկի մասով արտահանումն ավելացել է, միայն երեկ 139,000 հատ արտահանում է եղել, հավելեց, ունեն որոշակի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան այդ հարցը լուծելու:
«Դեռևս հունիս ամսվա սկզբին Կառավարությունը շուկաների դիվերսիֆիկացման նպատակով ընդունել էր աջակցության ծրագիր, որով ֆինանսական աջակցություն ենք տալիս, եթե արտահանվում են հայկական ծագման ջերմատնային արտադրության ապրանքները, թարմ պտուղ և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակները։ Կառավարության այս որոշման նպատակն է ծրագրի արդյունքում առաջացած հունիս ամսվա պարտավորությունների կատարումը մեր արտահանողների
Հետևեք մեզ՝ այստեղ



