Լաստանավարկության ժամանակ հոսանքը քշել-տարել է երեխային
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Իրկուտսկի մարզում լաստանավարկության ժամանակ ջրով տարվելուց հետո անհետացած 4-ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է, հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Shot Telegram ալիքին։
Ըստ հաղորդման՝ երեխային հայտնաբերել են Շելեխովսկի շրջանում՝ գետի ափամերձ հատվածում՝ դեպքից յոթ օր անց։
Ավելի վաղ փրկարարները գտել էին տղային օգնության հասնելու փորձ կատարած տղամարդկանցից մեկի մարմինը։ Երկրորդ տղամարդու որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։
Ըստ աղբյուրի՝ երեխան մեկ տարեկանից սկսած ամեն ամառ ծնողների հետ մասնակցել է Իրկուտ գետում լաստանավարկությունների։ Նրա հարազատների խոսքով՝ նա չէր վախենում ջրից և լողալ գիտեր։
Վերջին ուղևորությանը մասնակցել էր միայն երեխայի մայրը, քանի որ հայրը չէր կարողացել միանալ նրանց։
Հետևեք մեզ՝ այստեղ



