Մայրը դաժանորեն սպանել է 5-ամյա աղջկան. հայտնի է պատճառը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում շարունակում է լայն արձագանք ստանալ Աչինսկի 32-ամյա բնակչուհու գործը, որը ձերբակալվել է Նովոսիբիրսկում՝ իր 5-ամյա դստեր սպանության կասկածանքով։
Քննության նախնական տվյալներով՝ հունիսի 27-ին կինը երեխային տնից դուրս է բերել՝ ասելով, թե գնում են խանութ։ Սակայն, ըստ քննիչների վարկածի, նրանք հայտնվել են երկաթուղային գծերի հարակից ամայի տարածքում, որտեղ կինը խեղդամահ է արել 5-ամյա աղջկան։ Ավելի ուշ երեխայի մարմինը հայտնաբերվել է երկաթուղային թմբի վրա, իսկ կասկածյալը լքել է քաղաքը և մեկնել Նովոսիբիրսկ, որտեղ էլ իրավապահները նրան ձերբակալել են։
Դեպքը մեծ քննարկումների առիթ է դարձել նաև մասնագետների շրջանում։ «Արգումենտի ի Ֆակտի»-ին տված մեկնաբանությունում հոգեբույժ և նարկոլոգ Վասիլի Շուրովը փորձել է բացատրել, թե ինչ հոգեբանական շարժառիթներ կարող էին լինել նման ողբերգության հիմքում։
«Ինձ հիշեցնում է Մեդեայի առասպելը։ Նա, Յասոնին ցավ պատճառելու համար, սպանեց նրանց երկու երեխաներին։ Որոշ սիրահարված կանայք ընդունակ են խելագար վարքի»,– ասել է մասնագետը՝ ընդգծելով, որ երբեմն ուժեղ հուզական կախվածությունը, խանդը կամ զուգընկերոջը վրեժ լուծելու ցանկությունը կարող են ծայրահեղ դրսևորումներ ունենալ։
Միևնույն ժամանակ հոգեբույժը շեշտել է, որ այս փուլում վաղ է վերջնական եզրակացություններ անել։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է սպասել դատահոգեբուժական փորձաքննության արդյունքներին, որոնք կպարզեն՝ կասկածյալը դեպքի պահին գիտակցե՞լ է իր գործողությունների բնույթն ու հետևանքները, թե ոչ։
«Պետք է սպասել հոգեբանական և հոգեբուժական փորձաքննության եզրակացությանը։ Ամենայն հավանականությամբ, կինը հոգեկան առողջության խնդիրներ ունի»,– նշել է Շուրովը։
Քրեական գործի քննությունը շարունակվում է։ Իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները, իսկ փորձաքննությունների արդյունքներից հետո հնարավոր կլինի ավելի հստակ գնահատել ողբերգության պատճառներն ու կասկածյալի հոգեկան վիճակը։
Հետևեք մեզ՝ այստեղ



