Գոլերի արքաների պայքարը․ Նորվեգիան և Անգլիան՝ կիսաեզրափակչի ուղեգրի համար
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նորվեգիայի գլխավոր հարձակվող Էրլինգ Հաալանդը Աշխարհի առաջնության չորս խաղում դարձել է յոթ գոլի հեղինակ և մրցաշարի լավագույն մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստներից մեկն է։ Նա հատկապես փայլել է 1/8 եզրափակչում՝ Բրազիլիայի դեմ խաղում դառնալով երկու գոլի հեղինակ և օգնելով իր հավաքականին տոնել կարևոր հաղթանակ։
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը Նորվեգիայի հավաքականի կազմում անցկացրած 54 խաղում խփել է 62 գոլ՝ միջինը մեկ գոլ յուրաքանչյուր 71 րոպեում։ Բացի այդ, նա գոլ է խփել ազգային թիմի վերջին 14 անընդմեջ հանդիպումներում՝ այդ ընթացքում դառնալով 27 գոլի հեղինակ։
Սակայն «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում Հաալանդին շատ մոտ է Անգլիայի ավագ Հարրի Քեյնը։ Անգլիացին ընդամենը մեկ գոլով է զիջում նորվեգացուն։ Մեքսիկայի դեմ 1/8 եզրափակչում նրա իրացրած 11-մետրանոցը հաղթանակ պարգևեց Անգլիային։
32-ամյա «Բավարիայի» հարձակվողը 2025/26 մրցաշրջանում ակումբի և հավաքականի կազմում արդեն խփել է 73 գոլ, ինչը լավագույն ցուցանիշն է եվրոպական ֆուտբոլում։ Աշխարհի առաջնությունում նա դարձել է 14 գոլի հեղինակ և այժմ Անգլիայի պատմության լավագույն ռմբարկուն է այս մրցաշարում։
Քառորդ եզրափակիչում բոլորի ուշադրությունը կենտրոնացած կլինի Էրլինգ Հաալանդի և Հարրի Քեյնի դիմակայության վրա։ Երկու ռմբարկուներն էլ գերազանց մարզավիճակում են, և նրանց արդյունավետությունը կարող է վճռորոշ լինել Նորվեգիա – Անգլիա հանդիպման ելքի համար․ հայտնում է BBC Sport-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ



