Իրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի զինված ուժերը հուլիսի 9-ին հարվածներ են հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված ԱՄՆ-ի ռազմական ենթակառուցվածքներին՝ ի պատասխան Իրանի հարավային առափնյա և արևելյան նահանգներին ԱՄՆ-ի հասցրած հարվածների։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։
Ավելի ուշ իրանական լրատվամիջոցները հաղորդել են Իրանի հարավում մի շարք պայթյունների մասին, այդ թվում՝ Բուշեհրում, որտեղ գտնվում է երկրի ատոմային էլեկտրակայաններից մեկը, ինչպես նաև Քոնարաքում, Չողադաքում և Բանդար Աբբասում։
Ամերիկացի անանուն պաշտոնյան հայտնել է, որ վերջին ժամերին Իրանի դեմ ամերիկյան նոր հարվածներ չեն հասցվել։
Այս շաբաթվա սկզբին Կատարի և Սաուդյան Արաբիայի նավերին հասցված հարձակումները խախտել էին հրադադարը, ինչից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հաշտությունն «ավարտված է»։
ԱՄՆ-ի մեկ այլ պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ Իրանի հետ հարաբերությունների կարգավորման ուղին գտնելու հանձնառությանը, իսկ «տեխնիկական բանակցությունները շարունակվում են»։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ԱՄՆ-ի հարվածներն ու նավարկությունը Հորմուզի նեղուցով ուղղորդելու նպատակով իրականացված միջամտությունը խոչընդոտում են նեղուցի վերաբացման գործընթացին։ Պահապանների կորպուսի տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի վերահսկողության ներքո նեղուցով անցնող նավերի թիվը վերականգնվել է մինչև պատերազմից առաջ եղած մակարդակի շուրջ 50%-ով։ Նշվում է, որ թույլտվություն է տրվում միայն այն նավերին, որոնք օգտագործում են Թեհրանի կողմից սահմանված երթուղիները։ Կորպուսը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հետագա միջամտություն կհանդիպի «ջախջախիչ պատասխանի»։
ԱՄՆ-ի զինված ուժերը հայտարարել են, որ իրենց հարվածների նպատակն էր ապահովել Հորմուզի նեղուցի բաց լինելը՝ մեղադրելով իրանական ուժերին այդ շրջանում երեք նավթատարների վրա հարձակումներ իրականացնելու մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



