Սերգեյ Ժուկովի 17-ամյա դուստրը տեղափոխվել է տնային ուսուցման՝ դպրոցում ծաղրուծանակի ենթարկվելու պատճառով
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ռուկի Վվերխ» խմբի վոկալիստ Սերգեյ Ժուկովի 17-ամյա դուստրը՝ Նիկան, տնային կրթություն է ստացել դպրոցում ծաղրուծանակի ենթարկվելու պատճառով: Երգիչն այս մասին պատմել է «Մոսկվա 24»հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: Գրում է Spletnik-ը:
Ժուկովի խոսքով՝ իր դուստրը՝ Նիկան, անընդհատ քննադատության և մեղադրանքների է ենթարկվում, որ իր բոլոր հաջողությունները պայմանավորված են հոր ազգանվամբ։ «Իմ դուստրը խաղում է թատրոնում, և նրան ասում են. «Օ՜, հասկացա, հայրիկն էր կազմակերպել դա»։ Բայց մեծ կինոն հսկայական թիմ է։ Պատկերավոր ասած՝ Նիկան հայտնվում է, ես մոտենում եմ նրանց և ասում. «Մի խոսքով, գլխավոր դերը Նիկային վստահեք»։ Բայց կա՞ն արդյոք հիմարներ երկրի վրա, ովքեր կվարձեն անարժեք դերասանուհու», - ասել է 50-ամյա երգիչը։
Ժուկովը խոստովանել է, որ ինքն ու կինը որոշել են Նիկային տնային ուսուցում տալ՝ նրան դպրոցում ծաղրուծանակի հետ կապված մշտական սթրեսից պաշտպանելու համար։ Նիկան Սերգեյ Ժուկովի և նրա կնոջ՝ Ռեջինա Բուրդի չորս երեխաներից ավագն է։ Զույգն ունի նաև երեք որդի։ 17 տարեկանում Նիկան արդեն ստացել է գլխավոր դեր հեռուստասերիալում, որի պրոդյուսերն է իր հայրը։ Նա նաև ակտիվորեն զբաղվում է պարուհու կարիերայով։ Նիկան ներկայումս հանդիպում է 22-ամյա ֆուտբոլիստ Մատվեյ Լուկինի հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ



