Գազայում զոհերի թիվը շարունակում է աճել․ վերջին 48 ժամում հիվանդանոցներ է տեղափոխվել 7 մարմին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 48 ժամում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել յոթ զոհի մարմին, ևս 28 մարդ վիրավորվել է, գրում է Al Jazeera-ն։
Նախարարությունը հայտնել է, որ փլատակների տակ և ճանապարհներին դեռ կան տուժածներ, որոնց մոտ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության ծառայությունները չեն կարողանում հասնել։
Պաղեստինյան կողմի տվյալներով՝ հոկտեմբերին հայտարարված հրադադարից հետո իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 1,098 պաղեստինցի, վիրավորվել՝ 3,535-ը։
Առողջապահության նախարարությունը նաև նշում է, որ 2023 թվականի հոկտեմբերից Գազայում զոհերի ընդհանուր թիվը հասել է 73,221-ի, իսկ վիրավորներինը՝ 173,643-ի։
Այս տվյալները ներկայացրել է պաղեստինյան կողմը։
Հետևեք մեզ՝ այստեղ



