Թմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապօրինի եղանակով թմրանյութ ձեռք բերելու հերթական դեպքն է գրանցվել։ Ոստիկանները Երևանում, Դավթաշենում նկատել են տևական ժամանակ կայանված «KIA» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը դրսևորել է կասկածելի վարքագիծ։ Մոտենալով նրան՝ ոստիկանները խնդրել են ներկայացնել փաստաթղթերը, այդ ընթացքում վարորդը ավտոմեքենայի սրահից հանել և նետել է բջջային հեռախոս և դեղին թղթե տուփ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածի հիմքով տղամարդուն ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Դավթաշենի բաժին, որտեղ պարզվել է, որ նա Երևանի բնակիչ 31-ամյա Տիգրան Մ.-ն է։ Ձերբակալվածը հայտնել է, որ իր կողմից նետված տուփի մեջ եղել են «Կրիստալ» տեսակի թմրամիջոցով լցված 4 փաթեթ, որոնք ձեռք է «Տելեգրամ»-ով՝ առանձին վայրերում տեղադրելու նպատակով։
Դեպքի փաստով ոստիկանության Դավթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեական վարույթի շրջանակներում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 փաթեթ՝ ընդհանուր 210.36 գրամ քաշով «Մեթամֆետամին» («Կրիստալ») տեսակի թմրամիջոց։
Քննիչի որոշմամբ Տիգրան Մ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Հետևեք մեզ՝ այստեղ



