Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի
ПОЛИТИКАՄոսկվայի հայ համայնքը հանդես է եկել կարևոր նախաձեռնությամբ՝ ի պաշտպանություն հայտնի քաղաքական, հասարակական գործիչ և բարերար Գագիկ Ծառուկյանի։ Սույն թվականի հուլիսի 15-ին, ժամը 15:00-ին, Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցական համալիրի տարածքում (Հայկական եկեղեցու մոտ) տեղի կունենա հայ համայնքի միասնական աղոթքը: Կազմակերպիչները կոչ են անում բոլոր հայրենակիցներին, ովքեր ցանկանում են միանալ այս համատեղ աղոթքին և իրենց ներկայությամբ աջակցել Գագիկ Ծառուկյանին, ներկա գտնվել եկեղեցու բակում: «Հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են միանալ աղոթքին և իրենց ներկայությամբ սատարել նրան: Թող մեր հավատքը, միասնությունն ու անկեղծ աղոթքը դառնան հույսի և ուժի աղբյուր»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։ Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի դաշնությունում բնակվող բազմաթիվ հայեր, ովքեր բարձր են գնահատում բարերարի տարիների գործունեությունն ու ավանդը հայրենիքում և սփյուռքում:



