Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով։ Այս մասին գրված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության X-ի էջում։
«Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով: ԱՄՆ ուժերը գտնվում են պատրաստության վիճակում՝ ապահովելու նավագնացության ազատությունը՝ չնայած Իրանի կողմից անհիմն ագրեսիային, վախեցումներին, սպառնալիքներին և կամայական հայտարարություններին: Իրանը չի վերահսկում այս նեղուցը։ Շարժումը նեղուցով շարունակվում է»,- հայտնել է հրամանատարությունը։
Նշենք, որ ավելի վաղ Իրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցի փակման մասին՝ մինչև տարածաշրջանում ԱՄՆ միջամտության ավարտը։ Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածների փոխանակման հերթական ալիքի ֆոնին։
Հետևեք մեզ՝ այստեղ



