ՀՖՖ լիմիտն ընդդեմ «Նոայի». «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՖՖ նոր ընդունված կանոնակարգը լեգիոներների սահմանափակման մասին «Նոային» ստիպեց բաժանվել ակումբում մեծ ներդրում ունեցած Իմրան Ուլադ Օմարից։
Մամուլում լուրեր է շրջանառվել այն մասին, որ «Նոան» Իմրան Ուլադ Օմարից համաձայնել է բաժանվել, քանի որ պայմանավորվածություններ է ունեցել արտասահմանցի այլ նորեկների հետ, և լեգեոնականների նոր սահմանաչափն ակումբին հնարավորություն չի տվել Իմրանին պահել թիմում:
Ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանն իր միկրոբլոգում հայտնել է, որ Յան Էտեկին և Ֆոֆանա Բիլալը ծանր վնասվածք են ստացել և կրկին լեգեոնականների նոր սահմանաչափով պայմանավորված մրցաշրջանի առաջին հատվածում չեն լինելու «Նոայի» հայտացուցակում: Արդեն ձմռանը «Նոան» ստիպված է լինելու կամ խզել պայմանագրերը Էտեկիի և Բիլալի հետ, կամ բաժանվել այլ լեգեոնականներից, որպեսզի կարողանա հայտավորել 2 ֆուտբոլիստներին:
Հետևեք մեզ՝ այստեղ



