Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եվրոպական խորհուրդը տալիս է Անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում Հայաստանում նոր գործընկերային առաքելության մեկնարկը։ Այս խորհրդատվական քաղաքացիական առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ բարելավելու երկրի դիմադրողականությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ և բարձրացնելու անվտանգության փոփոխվող մարտահրավերներին դիմակայելու կարողությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրոպական խորհրդի կայքը։

Ավելի վաղ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին գործերի նախարարները կհաստատեն Հայաստանի համար ԵՄ նոր առաքելության ստեղծումը՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով։

«Մենք նաև համաձայնության ենք գալու Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների և արտերկրյա տեղեկատվության մանիպուլյացիայի ու միջամտության դեմ, որոնց նրանք իրականում բախվում են»,-հայտարարել էր Կայա Կալասը։

Նշվում է, որ առաքելությունը պաշտոնապես ստեղծվել է 2026 թվականի ապրիլի 21-ին՝ աջակցելու հիբրիդային մարտահրավերներին դիմակայելու Հայաստանի կարողություններին՝ ներառյալ կիբեռսպառնալիքներին, օտարերկրյա տեղեկատվության շահարկումներին ու միջամտությանը (FIMI), ապօրինի ֆինանսական հոսքերի վերահսկողությանը:  

Մասնավորապես, առաքելությունը Հայաստանի տարբեր ազգային հաստատություններին կտրամադրի ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձաքննություն և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում` նման սպառնալիքներին դիմակայելու համար:  

Բացի այդ, առաքելությունը կտրամադրի գործնական, գործառնական խորհրդատվություն և կստեղծի հատուկ նախագծային բջիջ՝ իր մանդատով նախատեսված նպատակային գործողություններ իրականացնելու համար՝ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:

Տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ EUPM-ն Հայաստանում գործելու է որպես ոչ գործադիր առաքելություն և որևէ դերակատարում չի ունենա Հայաստանի իշխանությունների որոշումների կայացման գործընթացներում։

«Անցյալ շաբաթ ԵՄ-ն ներկայացրեց Հայաստանի համար տնտեսական և քաղաքական աջակցության խոշոր փաթեթ՝ Ռուսաստանի ճնշմանը հակազդելու համար: Այսօր մենք տեղում տեղակայում ենք ԵՄ նոր առաքելություն: ԵՄ փորձագետները կաջակցեն Հայաստանի իշխանություններին կիբեռսպառնալիքների և ապատեղեկատվության, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում: ԵՄ-ն դիմացկուն, անկախ Հայաստանի և հայ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը ընտրելու իրավունքի ամենամեծ պաշտպանն է: Մենք կհամոզվենք, որ Հայաստանը միայնակ չի բախվի արտաքին հարկադրանքի»,-նշել է բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

Նշվում է, որ գործընկերային առաքելությունը ստեղծվել է Հայաստանի կառավարության խնդրանքով և ԵՄ ավելի լայն և հետևողական մոտեցման մաս է կազմում, որը համատեղում է կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցությունը՝ Հայաստանի ազգային անվտանգության ամրապնդմանը նպաստելու համար:  

Հաղորդագրության համաձայն՝ այն արտացոլում է ԵՄ-ի վճռական հանձնառությունը՝ աջակցելու երկրի դիմադրողականությանը և ժողովրդավարական ինստիտուտներին:  

Տրամադրելով ռազմավարական խորհրդատվություն, մասնագիտացված փորձագիտություն և կարողությունների զարգացում՝ առաքելությունը կօգնի Հայաստանին ավելի լավ կանխել, հայտնաբերել և արձագանքել հիբրիդային սպառնալիքներին՝ լիովին հարգելով երկրի ինքնիշխանությունը։ Առաքելությունը կունենա երկու տարվա նախնական մանդատ և հիմնականում կազմված կլինի ԵՄ անդամ պետություններից գործուղված փորձագետներից։

Առաքելությունը կղեկավարի Կոսմին Ջորջ Դինեսկուն, որն այս պաշտոնում նշանակվել է 2026 թվականի հունիսի 11-ին: Նախկինում նա ծառայել է որպես Մոլդովայի Հանրապետությունում ԵՄ գործընկերության առաքելության առաջին ղեկավար։

«2025 թվականի դեկտեմբերի 2-ին ԵՄ-ՀՀ Գործընկերության խորհուրդը հաստատեց ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգը: ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքերի վրա հիմնվելով՝ ռազմավարական օրակարգը նշանակալի քայլ է դեպի հարաբերությունների խորացում, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում: Դրա առաջնահերթություններից մեկը հիբրիդային սպառնալիքների և արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտության դեմ պայքարի հարցում  համագործակցության ամրապնդումն է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 12-ին Բարձր ներկայացուցչին ուղղված նամակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավիրել է Միությանը քաղաքացիական առաքելություն տեղակայել Հայաստանում ԵՄ Ընդհանուր և անվտանգային քաղաքականության շրջանակներում:  

Եվրոպական խորհուրդը ընդգծում է, որ նոր գործընկերային առաքելությունն արդեն երկրորդն է Հայաստանում՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում 2023 թվականից գործում է նաև Եվրոպական միության դիտորդական առաքելությունը՝ պարեկություններ անելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ նոր առաքելությունն առանձնացված է դիտորդական առաքելությունից և որևէ կապ չունի վերջինիս գործունեության հետ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха