Ереван, 28.Август.2026,
00
:
00
ВАЖНО


«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեսարանների ապահովում, սեփական վախերի դրսևորում։ Վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին յուրաքանչյուրը մի բնորոշում է տալիս։ «Առաջին հերթին՝ ներսում, բայց նաև դրսում փորձում է ցույց տալ, թե ինչու է այդքան տոկոս ստացել, այլ ոչ ավելի։ Նա միշտ ասում էր, որ սահմանադրական մեծամասնություն է հավաքելու, որ այդքան «շուն ու շանգյալ» չկա, որ այս ընդդիմությանը՝ «եռագլուխ պատերազմի կուսակցությանը» ձայն տա և այլն։ Եվ հանկարծ ընդդիմությունն այդքան ձայն է հավաքում։ Նա պետք է ոչ միայն իր, այլ նաև դրսի լսարանի՝ Եվրոպայի, Ադրբեջանի և Թուրքիայի համար, բացատրի, թե ինչպե՞ս եղավ, որ նա մշտապես ասում էր՝ բոլորը կիսում են իր գիծը, այն է՝ Ղարաբաղյան շարժումից հրաժարվելը, հիմա ստացվում է, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ։ Կարելի է ասել, որ Հայաստանի ինչ-որ մասն իր հետ համաձայն է, բայց մյուս մասը՝ ոչ։ Եվ նա ստիպված գնում է այս քայլերին։ Ասում է՝ ընդդիմությունը կաշառքով է այդ ձայները ստացել, դրանք անկեղծ ձայներ չեն և այլն։ Սկսել է այս գործընթացը՝ նոր քրեական գործեր, նոր հետապնդումներ, որոնք բոլորն ունեն քաղաքական աստառ։ Նույնիսկ ԵԱՀԿ դիտորդական խումբն իր նախնական զեկույցի մեջ շատ մեղմ, բայց անդրադարձել էր այն մթնոլորտին, որ իշխանությունը հետապնդում է իր հիմնական քաղաքական հակառակորդներին։ Երբեմն մտածում եմ, որ գուցե կարիք ունի ինքն իրեն համոզելու, որ իր հակառակորդների ձայները, այսպես ասած, «մաքուր» ձայներ չեն, և հիմա գնում է բոլորի հետևից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը։ Նշում է՝ արդեն իսկ հայցեր կան քաղաքացիներից, որոնք դատարան են դիմում՝ ի պատասխան Փաշինյանի մեղադրանքների, թե կաշառքի դիմաց են ընտրել ընդդիմությանը։

Վերջին շաբաթվա ընթացքում ականատես եղանք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի կալանավորումներին։ «Ներքուստ ինչ-որ անհանգստություններ են ձևավորվում մարդկանց մոտ, որոնք տեսնում են, թե ինչ է կատարվում։ Տեսեք՝ բոլորի համար ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քաղաքական պատվեր կա։ 2018 թվականից հետո, երբ «Բարգավաճ Հայաստանը» դուրս եկավ կոալիցիայից, բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, դրանք բոլորն, այսպես ասած, փուչիկ են եղել, հիմա ինչ-որ նոր բան են հիշել Իրանի հետ կապված։ Ընդ որում՝ Իրանի դեսպանը դիվանագիտորեն հասկացնում է, որ «մեջը բան չկա, մեզ մի խառնեք»։ Փաստաբանները ևս ներկայացրել են Իրանի դատարանի որոշումը, որով, փաստորեն, մեղադրվում են Իրանի գործարարները։ Դեսպանն էլ ասաց, որ Գագիկ Ծառուկյանն իր միջոցներով տրամադրել է Հայ-իրանական առևտրի տան տարածքը, նշանակում է՝ դիվանագիտորեն ասում է, որ ճիշտ է, ձեր գործն է, բայց այդտեղ ոչ մի ուրիշ բան չկա։

 Նրան բերման ենթարկելու այդ տեսարանն ուղղակի ամոթալի էր։ Վերջին բրիֆինգի ժամանակ մի լրագրող այդ հարցն ուղղեց Փաշինյանին, որից նա, իհարկե, խուսափեց, թե՝ երբ ձեզ ժամանակին ձերբակալում էին, փռո՞ւմ էին ասֆալտին։ Սա ընդամենը ցույց է տալիս մարդու մակարդակը։ Մարդուն մեղադրում են ֆինանսական հարցերի մեջ, մարդասպան չէ, վտանգ չի ներկայացնում հասարակության համար։ Դուռը բացել է, մտել են ներս ու հարձակվել վրան։ Քստմնելի երևույթ է, որն, իհարկե, վնասում է Փաշինյանին։ Նույնիսկ եթե մարդը վախենա իր կարծիքն արտահայտել, բայց հստակ վերաբերմունք կձևավորի։ Նորմալ մարդը չի կարող նման գործելաոճը ողջունել»,-նկատում է մեր զրուցակիցը։

Վախի մթնոլորտի ստեղծումով, ռեսպրեսիաներով կարո՞ղ է իշխանությունը երկար ժամանակ երկրի ղեկն իր ձեռքում պահել։ «Հայաստանում ենք ապրում, երբեմն զարմանում ենք՝ որքա՞ն կարող է ամեն ինչ այսպես շարունակվել։ Շատ ավտորիտար երկրներում այդպիսի բարքերն ավելի երկար են շարունակվել, բայց մեր երկրի վիճակը նկատի ունենալով՝ կարծում եմ՝ Հայաստանում շատ դժվար է բռնապետություն հաստատելը բոլոր իմաստներով, չնայած ակնհայտ է, որ գնում ենք այդ ճանապարհով։ Բոլորը նշում են, որ մամուլի դեմ խստացումներ են լինելու և այլն, բայց նկատի ունենալով Հայաստանի պատմությունը, մշակույթը, աշխարհագրական դիրքը՝ կարծում եմ՝ այստեղ դասական իմաստով դժվար է լինելու բռնապետություն հաստատել, հատկապես, որ ընտրությունները ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, մեծ թվով մարդիկ դեմ են Փաշինյանի նարատիվներին։ Նա ասում է՝ ինձ մանդատ են տվել, բայց նույնիսկ իր թվերով չունի այդ մանդատը։ Նա պրիմիտիվ ձևով է մեկնաբանում, որ իրեն մանդատ են տվել Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին հետապնդելու համար։ Բայց իրականում հակառակն է, որովհետև մարդիկ քվեարկելով այդ ուժերին՝ ցույց են տալիս, որ իրենք դեմ են Փաշինյանի նարատիվներին։ Երբ նա ասում է, որ Քոչարյանը պետք է նստի, բայց վերջինիս 150 հազար մարդ ձայն է տալիս, դա նշանակում է, որ մարդիկ աջակցում են այդ մարդուն։ Նույնը կարելի է ասել Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի մասին։ Ընդդիմադիր ուժերին ձայն տալով՝ մարդիկ դեմ են քվեարկում Փաշինյանի հայտարարություններին։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին քվեարկողներին, պետք է հասկանալ, թե ինչո՞ւ են նրան իրենց ձայնը տվել, որ նստեցնի՞ մեր նշած մարդկանց, թե՞ որ թոշակն է բարձրացրել, քեֆեր է կազմակերպում և այլն»,-հավելում է նա։

Շուտով իր աշխատանքները կսկսի նոր Ազգային ժողովը։ «Բարդ շրջան է լինելու։ Բացի նրանից, որ նոր խորհրդարան է ձևավորվելու, աշնանը տարբեր համայնքներում տեղական ընտրություններ են լինելու։ «Ուժեղ Հայաստանը» հայտարարել է, որ ակտիվորեն մասնակցելու է դրանց, մյուս ուժերն էլ են ակտիվ մասնակցություն ունենալու ՏԻՄ ընտրություններին։ Փաշինյանի համար այս խորհրդարանական ընտրություններն ահազանգ են։ Նա ուզում է Գյումրիում իր դիրքերը վերականգնել։ Քաղաքական իմաստով ընտրությունների փուլը լարված է լինելու։ Այս դեպքում արդեն մի քիչ դժվար է ասել, թե ում օգտին կլինեն արդյունքները, որովհետև տարբեր մարզերում տարբեր դասավորություններ կան, տեղերում մարդիկ երբեմն տարբեր ձևով են վերաբերվում քվեարկությանը, անհատական մոտեցում կա թեկնածուներին։ Լինելու է քաղաքական ակտիվ պայքար, որին գումարվելու է Փաշինյանի՝ իր խոստումները կատարելու հետևից գնալը, այսինքն՝ փորձել Սահմանադրության հանրաքվե կազմակերպել, որը դժվար է լինելու, այսինքն՝ խորհրդարանում էլ է լարված մթնոլորտ լինելու, փորձելու է ձայներ փախցնել և այլն։ Փաշինյանի համար հեշտ չի լինելու։ Նա շարունակելու է ճնշումները։ Նա իր հետևից այրում է բոլոր կամուրջները։ Ասում է՝ Քոչարյանը պետք է նստի, տեսնում ենք, որ դատարանում դրա հիմնավորվածությունն ապացուցելը շատ դժվար է։ Գործի ընթացքից երևում է, որ նախագահը կատարել է Սահմանադրությամբ իրեն լիազորված գործառույթները։ Իսկ Փաշինյանը բացահայտ ասում է, որ դատավորները պետք է շուտ որոշումներ ընդունեն, ինչ-որ օրենսդրական կարգավորումներ են բերելու, որ գործը չի կարող երկար ձգվել, ինչ-որ իմաստով դատավորների վիճակն էլ վիճակ չէ։ Կամ «18 արդարների» գործը։ Այդ մարդկանց մեղադրում են ամենածանր հանցագործության մեջ՝ պետական հեղաշրջման նախապատրաստում, տեռորիզմ, և նույն մարդկանց խափանման միջոցը փոխում են տնային կալանքի։ Դատավորն էլ է հասկանում, որ սա զավեշտ է։ Դժվար իրավիճակ է։ Ժողովրդական մի խոսք կա՝ բոլորը կրակն են ընկել։ Ուղղակի հանկարծ այդ կրակը չտարածվի ամբողջ տարածաշրջանի վրա, չհանգեցնի մեծ պայթյունի։ Նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է, նա այդ մթնոլորտում իրեն լավ է զգում, բայց այս տարածաշրջանում, երկրում իրենից բացի ուրիշ մարդիկ էլ են ապրում»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение