ՖԻՖԱ-ի սիրելինե՞րը. 10 միլիոն երկրպագու պահանջում է վտարել Արգենտինային ԱԱ-2026-ից
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԱ-2026-ից Արգենտինայի ազգային հավաքականին հեռացնելու պահանջով առցանց խնդրագիրը հատել է 10 միլիոն ստորագրության սահմանը։ Այն տեղադրված է argentinaout.com կայքում, գրում է armsport.am-ը։
Նախաձեռնության հեղինակները ՖԻՖԱ-ին և մրցավարներին մեղադրում են աշխարհի գործող չեմպիոնների նկատմամբ ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի մեջ՝ պնդելով, որ մրցաշարի ընթացքում արգենտինացիներին արհեստականորեն առաջ են մղում։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում բազմաթիվ երկրպագուներ ևս դժգոհություն էին հայտնել ՖԻՖԱ-ի՝ Արգենտինայի հանդեպ ունեցած բարեհաճ վերաբերմունքից։
Որպես ապացույց՝ նրանք հիշատակում են խմբային փուլում Ալժիրի հետ խաղում (3:0) Լիոնել Մեսսիին չտրված կարմիր քարտը (այդ խաղում նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ), ինչպես նաև փլեյ-օֆֆի համեմատաբար բարենպաստ ցանցը։
Հիշեցնենք, որ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը կիսաեզրափակիչ տանող ճանապարհին լրացուցիչ ժամանակում հաղթել է Կաբո-Վերդեին (3:2) 1/16 եզրափակիչում, այնուհետև 1/8 եզրափակիչում շրջանցել է Եգիպտոսին (3:2)՝ ֆանտաստիկ քամբեք անելով 79-րդ րոպեից հետո (0:2 հաշվի պայմաններում), իսկ քառորդ եզրափակիչում կրկին լրացուցիչ ժամանակում կոտրել է Շվեյցարիայի դիմադրությունը (3:1):
Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Արգենտինայի ընտրանին կմրցի Անգլիայի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին։ Մրցաշարը, որն այս տարի համատեղ անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, կեզրափակվի հուլիսի 19-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ



