Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»: Ասված է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ հայտարարության մեջ։

«Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից արցախյան մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ չեն ձեռնարկվում համապատասխան քայլեր։

Չնայած միջազգային իրավունքի շրջանակներում առկա հնարավորություններին՝ պետական մակարդակով լիարժեք չեն օգտագործվում համապատասխան մեխանիզմները. չեն նախաձեռնվում գործընթացներ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, ՄԱԿ-ի համապատասխան մարմիններում և այլ միջազգային հարթակներում, չեն ներկայացվում իրավական հիմնավորումներով զեկույցներ, հաղորդումներ կամ դատական նախաձեռնություններ՝ արցախյան մշակութային ժառանգության դեմ կատարվող խախտումները փաստագրելու, դրանց կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկելու և միջազգային պատասխանատվության մեխանիզմները գործադրելու նպատակով։

Փաստ է, որ խնդիրը չի սահմանափակվում միայն պետական անգործությամբ։ Մտահոգիչ են նաև Հայաստանի Հանրապետության ղեկավարության հրապարակային հայտարարությունները, որոնցով Արցախի հայկական եկեղեցիների և մշակութային ժառանգության պահպանության հարցը ներկայացվում է որպես Ադրբեջանի ներքին գործ։ Նման հայտարարությունները փաստացի թուլացնում են Հայաստանի իրավաքաղաքական դիրքերը և կարող են բացասաբար անդրադառնալ միջազգային հարթակներում հետագա իրավական նախաձեռնությունների արդյունավետության վրա։

Այսպես, պետական մակարդակում ձևավորվում է մի իրավիճակ, երբ միջազգային մեխանիզմների չօգտագործումը զուգակցվում է այնպիսի հռետորաբանության հետ, որը միջազգայնորեն թուլացնում է հենց այն իրավական հիմքերը, որոնց վրա հնարավոր կլիներ կառուցել ապագա պաշտպանական քայլերը։

Այս ընդհանուր անտարբերության ֆոնին հանրային լայն արձագանք ստացան տեղեկությունները, համաձայն որոնց՝ ՀՀ-ում գործող մշակութային որոշ կոլեկտիվների տրվել են ներքին հանձնարարականներ իրենց ստեղծագործությունների անվանումներից հանել «Արցախ» բառը։

Տեղեկությունների արժանահավատությունը պարզելու նպատակով ՀԿ-ն տեղեկություն ստանալու պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Նախարարության պատասխանում նշվել է, որ նախարարությունը և դրա ենթակայության կազմակերպությունները որևէ գրավոր կամ բանավոր հանձնարարական չեն ստացել մշակութային ստեղծագործություններից կամ պատմամշակութային նյութերից «Արցախ» անվանումը հանելու վերաբերյալ: Նույն պատասխանում հաստատվում է նաև, որ նախարարության ենթակայության հաստատություններում Արցախի խորհրդանիշների ցուցադրման վերաբերյալ որևէ արգելք սահմանված չէ։

Թեև նախարարության պատասխանը պաշտոնապես հերքում է նման հանձնարարականի առկայությունը, հանրային դաշտում շրջանառվող տեղեկությունները վկայում են, որ արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության հանդեպ ոտնձգություններ, այնուամենայնիվ, տեղի են ունենում գործնականում՝ առանձին հաստատությունների ու անհատների մակարդակով, նույնիսկ եթե դրանք չեն բխում պաշտոնական հրահանգից։

Հենց այս համատեքստում, որպես նկարագրված ընդհանուր միտման կոնկրետ դրսևորում, կարելի է դիտարկել վերջերս Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպը։

Ցուցահանդես-մրցույթի ընթացքում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մրցույթի աշխատանքների տաղավարից հեռացրել է աշակերտներից մեկի ձեռքով նկարված աշխատանքը, որում պատկերված էր Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը, այն որակելով «հակապետական քայլ»։ Պարզաբանումներ ստանալու նպատակով՝ ՀԿ-ն պաշտոնական գրություն է հասցեագրել Երևանի քաղաքապետարանին։ Ի պատասխան՝ քաղաքապետարանը ներկայացրել է «Ա. Տեր-Ղևոնդյանի անվան հ. 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի գրավոր պարզաբանումը՝ առանց դեպքի վերաբերյալ սեփական գնահատականը ներկայացնելու։

Տնօրենի բացատրությունը, թե նկարը հանվել է պատից բացառապես ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքով (քանի որ այն փակցվել էր առանց տնօրինության հետ նախնական համաձայնեցման), հիմնավոր չի թվում. ցուցադրված աշխատանքը համապատասխանում էր մրցույթի ընդհանուր թեմատիկային, և հեռացվել է հենց միայն Արցախի հուշարձանը պատկերող նկարը, ինչը հարցեր է առաջացնում որոշման իրական դրդապատճառների վերաբերյալ։ Նշանակալից է նաև, որ տնօրենի ներկայացրած պարզաբանման մեջ հուշարձանի պաշտոնական անվան («Մենք ենք մեր սարերը») փոխարեն օգտագործվել է «Տատիկների, պապիկների պատկերը» ձևակերպումը, ինչը դժվար է դիտարկել որպես պատահական լեզվական վրիպում՝ հատկապես կրթական հաստատության ղեկավարի պաշտոնական տեքստում։ Հատկանշական է նաև, որ միջադեպից կարճ ժամանակ անց աշակերտի ուսուցչուհին, չհամակերպվելով կատարվածի հետ, դիմումով ազատվել է աշխատանքից։

Այս դեպքի նշանակությունը դուրս է դպրոցական միջադեպի շրջանակից։ Եթե Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում վտանգված է արցախյան մշակութային ժառանգության նյութական բաղադրիչը՝ եկեղեցիները, հուշարձաններն ու պատմամշակութային արժեքները, ապա Հայաստանում առանձնահատուկ ուշադրության կարիք ունի դրա ոչ նյութական բաղադրիչը՝ մշակութային հիշողությունը, պատմական անվանումները, խորհրդանիշներն ու ինքնությունը։ Երկու գործընթացներն էլ, թեև տարբեր դրսևորումներով, ազդում են նույն մշակութային ժառանգության շարունակականության վրա. մեկը՝ ֆիզիկական ոչնչացման, մյուսը՝ հիշողությունից ու հանրային տարածությունից աստիճանական հեռացման միջոցով։

Կարևոր է հասկանալ, որ նման առանձին դեպքերի կուտակումը՝ անկախ նրանից, թե դրանք բխում են կենտրոնացված հրահանգից, թե առանձին պաշտոնյաների նախաձեռնությունից, ձևավորում է համակարգային ազդեցություն. հանրության մեջ աստիճանաբար նորմալացվում է Արցախի մասին լռելու կամ դրա հետ կապված խորհրդանիշներից խուսափելու պրակտիկան։

Մշակութային ինքնության պահպանության իրավունքը միջազգայնորեն սահմանված մարդու իրավունք է, որը բխում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից և ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրում և մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ այլ միջազգային փաստաթղթերում։ Այս իրավունքը որևէ պարագայում չի կարող դառնալ քաղաքական սակարկությունների առարկա։

Հարկ է հիշեցնել նաև, որ ՀՀ կառավարության կողմից ընդունված 2023–2027 թվականների մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման ռազմավարությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի մշակութային իրավունքների պաշտպանությունը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, գույքագրումն ու սերունդներին փոխանցումը սահմանվել են որպես պետական առաջնահերթություններ։ Ռազմավարությամբ ուղղակիորեն արձանագրվում է, որ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո ընդհատվել է Լեռնային Ղարաբաղի հայության մշակութային ինքնության փոխանցման բնականոն շղթան։

Հենց այստեղ է ի հայտ գալիս հիմնական հակասությունը. պետական մակարդակով հռչակված քաղաքականությունը և առօրյա գործնական դրսևորումները չեն համընկնում։ Ինչպես ցույց է տալիս երաժշտական դպրոցի օրինակը, առանձին հաստատություններում կայացվող որոշումները կարող են ուղղակիորեն հակասել պետության կողմից ինքն իր առջև դրված նպատակներին՝ առանց դրա համար որևէ պատասխանատվության կամ նույնիսկ պաշտոնական գնահատականի։

Համադրելով վերոնշյալ դրսևորումները՝ միջազգային մեխանիզմների չօգտագործում, ներքին հանրային դաշտում արցախյան խորհրդանիշների աստիճանական մարգինալացումը, առանձին հաստատություններում արձանագրվող կոնկրետ դեպքեր ու մի շարք այլ իրողություններ, ակնհայտ է դառնում, որ խնդիրը համակարգային է և պահանջում է ոչ թե առանձին միջադեպերի արձագանք, այլ հետևողական պետական քաղաքականություն։

Սույնով հրավիրվում է միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպությունների, մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող կառույցների, պետական պատասխանատու մարմինների, ինչպես նաև լրատվամիջոցների ուշադրությունը այս հայտարարության մեջ ներկայացված փաստերի և արձանագրված մտահոգությունների վրա»,- նշված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества