Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարին
СПОРТՀայաստանի բռնցքամարտի հավաքականը փետրվարի 21-ին կմեկնի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝ մասնակցելու Ստրանջայի 67-րդ միջազգային խոշոր մրցաշարին:Ֆեդերացիայի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ հավաքականը կգլխավորի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-28-ը կայանալիք Ստրանջայի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, 75 կգ քաշային Արման Հովիկյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 51 կգ քաշային Անուշիկ Գրիգորյանը:
Հայ բռնցքամարտիկները մրցաշարին պատրաստվել են մրցաշարին Երևանի «Օլիմպիական ապագա» մարզադպրոցում անցկացված հավաքի ընթացքում:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
3
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



