Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռազմական համագործակցության պլանի համաձայն՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարություններն անցկացրել են «Eternity 2026» համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժությունների պլանավորման համաժողով։ Զորավարժությունները տեղի կունենա Ադրբեջանում։
Այս տարվա նոյեմբերին նախատեսված զորավարժություններին կմասնակցեն երեք երկրների զինծառայողներ, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության ռազմավարական օբյեկտների պաշտպանության պետական գործակալության և «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ անձնակազմը։ Զորավարժությունների պլանը հիմնված է մասնակից երկրների տարածքով անցնող ռազմավարական օբյեկտների և կապի գծերի պաշտպանության և մարտավարական պաշտպանության սցենարի վրա։
Համաժողովում քննարկվել են զորավարժությունների թեման և նպատակները, համատեղ շտաբի կազմը, տեղում փորձարկվելիք մարտավարական սցենարները և այլ կազմակերպչական հարցեր։
Հետևեք մեզ՝ այստեղ



