Ծննդատան աշխատակիցը փորձել է գողանալ նորածնին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Past.am-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայում իրավապահները ձերբակալել են 35-ամյա կնոջ, որը կասկածվում է ծննդատնից նորածնի առևանգման փորձի մեջ։
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 6-ին։ Կինը, որը աշխատում էր նույն բուժհաստատությունում, այդ օրը հերթապահության չէր, սակայն բժշկական համազգեստով ներկայացել է հիվանդանոց և իրեն ներկայացրել որպես բուժքույր։
Նա մոտեցել է նորածնի հարազատներից մեկին և հայտնել, թե անհրաժեշտ է երեխային տանել հերթական բուժզննության։ Վերցնելով փոքրիկին՝ կինը հեռացել է հիվանդասենյակից։
Որոշ ժամանակ անց նա վերադարձել է առանց երեխայի, սակայն նրա հետ ունեցած մեծ պայուսակը հարուցել է երեխայի հարազատի կասկածը։ Կինը հետևել է բուժաշխատողին և, երբ վերջինս մտել է հագուստը փոխելու սենյակ, ստուգել է պայուսակի պարունակությունը։ Նրա ներսում եղել է նորածինը, որին անմիջապես վերադարձրել են մորը։
Հետագա խուզարկության ընթացքում իրավապահները կասկածյալի բնակարանում հայտնաբերել են ամբողջությամբ կահավորված մանկական սենյակ՝ մանկական մահճակալով և երեխայի խնամքի համար նախատեսված պարագաներով։
Քննությամբ պարզվել է նաև, որ կնոջ զուգընկերը համոզված է եղել, թե նա հղի է, և նրանք սպասում էին երեխայի ծննդին։ Սակայն հետաքննության ընթացքում պարզվել է, որ կինը իրականում հղի չի եղել։
Պաշտպանական կողմը հայտարարել է, թե կինը կարող էր ունենալ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, սակայն իրականացված բժշկական փորձաքննությունը նման ախտորոշում չի հաստատել։
Ներկայումս կինը շարունակում է մնալ կալանքի տակ, իսկ դեպքի բոլոր հանգամանքները քննվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ



