«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոմերոսի «Ոդիսական» էպոսի հիման վրա ստեղծվող «Ոդիսևս» միջազգային հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում է իրականացնել Հունաստանում և Հայաստանում։ Այս մասին հայտնում է Deadline-ը:
Նախագիծն իրականացնում են Աթենքում գործող Tanweer Productions ընկերությունը, ամերիկյան Tectonic պրոդյուսերական ընկերությունը և ԱՄՆ-ում գործունեություն ծավալող USATV հայկական հեռուստաընկերությունը։
Հեռուստասերիալի մշակումը շարունակվել է մի քանի տարի, իսկ նկարահանումների մեկնարկը նախատեսվում է հաջորդ տարվա սկզբին։
Սերիալի ռեժիսորն է Ռոել Ռեինեն, որը նախկինում աշխատել է պատմական դրամաների վրա, այդ թվում՝ «Washington», «Black Sails», «Halo» և «Wu Assassins» նախագծերի վրա։
Գործադիր պրոդյուսերներն են USATV-ից Վահագն Սարգսյանը, Ջորդան Դայքսթրան, Դենիսա Յուհոսը, ինչպես նաև Գայդուսեկը, Ֆինեգանը, Ուինդհաուզերը, Լենգը, Հոսը, Ռեյնեն և Tanweer Productions-ից Դիոնիսիս Սամիոտիսը։
Ջորդան Դայքստրան հայտնել է, որ նախագծի վրա աշխատում են արդեն գրեթե հինգ տարի։ Նրա խոսքով՝ ստեղծագործական թիմի նպատակն է հանդիսատեսին ներկայացնել հին հելլենական աշխարհի հնարավորինս վավերական և հետաքրքիր պատկերը։
Հետևեք մեզ՝ այստեղ



