Իրանի կամուրջներին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով յոթ մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 17-ի գիշերը Իրանի Բանդար-է-Խեմիրում կամուրջների վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է յոթ մարդ, հայտնել է IRNA լրատվական գործակալությունը։
Գործակալությունը հղում է կատարել Հորմոզգանի բժշկական գիտությունների համալսարանին։
«Press TV»-ի փոխանցմամբ՝ ևս ինը մարդ վիրավորվել է։
ԱՄՆ-ի հարվածները հասցվել են Հորմուզի նեղուցի մոտ օդանավակայանի և երկու կամուրջներին, Բանդար-է-Խեմիրում ևս երկու կամուրջների։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը լրացուցիչ հարվածներ են հասցրել Իրանի ներսում այլ թիրախների։
Ֆարս լրատվական գործակալությունը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել է, որ ԱՄՆ-ն հարվածել է Բուշեհր քաղաքում տեղակայված ավիաբազային և ռազմածովային բազային։
Իրանական լրատվամիջոցները նաև հաղորդել են իրանական Քեշմ կղզում և Հորմուզի նեղուցի մոտ Բանդար Աբբաս և Բանդար-Խեմիր նավահանգիստներին ամերիկյան օդային հարվածների մասին։ Բացի այդ, պայթյուններ են որոտացել երկրի հարավ-արևմտյան Ահվազ արդյունաբերական քաղաքում և Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Իրանշահր օդանավակայանում։
Հետևեք մեզ՝ այստեղ



