Կվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»
МЕЖДУНАРОДНОЕ«Փաստ» օրաթերթը գրում է.
pravda.ru-ն «Ժամկետանց պարտքերով Հայաստանը ձեռքը մտցնում է Արևմուտքի գրպանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ալմազ-Անտեյ ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Պոդբերյոզկինը pravda.ru-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ասել է, որ ընդօրինակելով արևմտյան երկրների վարքագիծը՝ Հայաստանը միտումնավոր հրաժարվում է կատարել դաշնակիցների նկատմամբ իր ֆինանսական պարտավորությունները։ Խոսքը ՀԱՊԿ–ի բյուջեի նկատմամբ պարտքերի մասին է։ Պոդբերյոզկինը նշել է, որ Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը ցանկացած վճարում չափազանց ցավոտ է դարձնում, չնայած հաշիվները վճարելու դժկամությունը հիմնականում քաղաքական բնույթ ունի։ Մասնագետի խոսքով, հանրապետության ղեկավարությունը կարդարացնի իր գործողությունները՝ հղում անելով «հանգամանքների փոփոխությանը», և դա կանի՝ հետևելով Կիևի կամ Վաշինգտոնի օրինակին, որոնք տարիներ շարունակ անտեսել են միջազգային կազմակերպություններին կատարվող վճարումները։ «Հայաստանի համար ցանկացած սահմանափակում և ցանկացած վճարում այժմ նշանակալի է, քանի որ տնտեսությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և շարունակում է վատթարանալ, դա ակնհայտ է։ Արդյո՞ք նա կվճարի պարտքը։ Ես այդպես չեմ կարծում։ Նա արդեն իսկ անկանոն է եղել իր վճարումներում, և հիմա կհրաժարվի որևէ բան վճարել», - բացատրել է նա։
Մասնագետը Երևանի հարաբերությունները ՀԱՊԿ գործընկերների հետ բնութագրել է որպես «վերջին օրերի»։ Նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը ձգտում է ինտեգրել երկիրը այն կառույցներին, որոնք վաղուց դադարել են լինել զուտ տնտեսական միություններ. Երևանի վտանգավոր կախվածությունը ԵՄից լուրջ ռիսկեր է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար։ «Միակ հարցն այն է, թե ինչպես է Փաշինյանը օգտագործելու իր նախկին դաշնակիցներին՝ ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև այլ երկրներին, քանի որ ձգտում է միանալ թշնամական դաշինքի։ Եվրամիությունը դարձել է ոչ թե տնտեսական, այլ ռազմաքաղաքական դաշինք։ Հետևաբար, նա փաստացի անցել է թշնամու կողմը», - հավելել է Պոդբերյոզկինը։
Պրոֆեսորը հիշեցրել է վերջին պատմական փորձը, երբ խոշոր ֆինանսական ներարկումները չեն երաշխավորել գործընկերների հավատարմությունը: Ավելին, Արժույթի միջազգային հիմնադրամի վարկն է դարձել Հայաստանի նոր պարտքային շղթայի առաջին վճարումը: Պոդբերեզկինը ընդգծել է, որ պարտավորությունների ժամանակին կատարումն այսօր ոչ միայն իրավական պատասխանատվության, այլ նաև միջազգային բարոյականության նշան է։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ երկրի ղեկավարության փորձը՝ արտաքին քաղաքականությունում նստել երկու աթոռի վրա, տանում է փակուղի: Միևնույն ժամանակ, առևտրային շրջափակումը ստիպում է Հայաստանի իշխանություններին վերանայել կախվածության աստիճանը ռուսական շուկայից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



