Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Բաքվի նոր ռազմավարությունը․ դրա համար միլիոններ է ծախսում

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջին տարիներին Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը դարձել է սեփական միջազգային հեղինակության ձևավորումը։ Բաքուն մեծ ֆինանսական, քաղաքական և կազմակերպչական միջոցներ է ներդնում՝ միջազգային հանրության շրջանում ստեղծելու այնպիսի պատկեր, թե Ադրբեջանը բազմամշակութային, հանդուրժող և տարբեր ժողովուրդների ու կրոնների խաղաղ համակեցության օրինակ հանդիսացող երկիր է։

Տարբեր միջազգային հարթակներում և լրատվամիջոցներում պարբերաբար ներկայացվում են նյութեր, որոնցում Ադրբեջանը ներկայացվում է որպես պետություն, որտեղ քրիստոնյաները, հրեաները և մահմեդականները հավասար պայմաններում են ապրում, ազատորեն իրականացնում են իրենց կրոնական գործունեությունը և հասարակության լիարժեք մասն են կազմում։

Սակայն, ինչպես ուսումնասիրում է Past.am-ը, այդ ձևավորված պատկերի և իրական իրավիճակի միջև կան էական հակասություններ։ Բաքվի այս քաղաքականության հիմնական նպատակներից մեկը միջազգային հանրության աչքում սեփական հեղինակության վերականգնումն է՝ հատկապես Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից հետո։

Ադրբեջանի պատմությունը ցույց է տալիս, որ ազգային փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը միշտ չէ, որ համապատասխանում է պաշտոնական քարոզչության մեջ ներկայացվող «բազմամշակութայնության» գաղափարին։ Տարբեր տարիներին խնդիրներ են արձանագրվել լեզգիների, թալիշների, ավարների և այլ ազգային խմբերի ինքնության պահպանման, լեզվի ու մշակույթի ազատ դրսևորման հարցերում։

Եթե որևէ պետություն իրականում հանդիսանում է բազմամշակութային հասարակության օրինակ, ապա այնտեղ ազգային խմբերի մշակութային ինքնությունը ոչ միայն պահպանվում է, այլ նաև զարգանալու հնարավորություն է ստանում։ Սակայն Ադրբեջանում ազգային առանձնահատկությունների պահպանման հնարավորությունների սահմանափակումը տարիների ընթացքում հանգեցրել է նրան, որ որոշ համայնքներ աստիճանաբար կորցրել են իրենց ինքնության դրսևորման հնարավորությունները։

Առավել ծանր և առանձնահատուկ իրավիճակ է ստեղծվել Արցախի դեպքում։ Այստեղ խոսքը ոչ միայն մշակութային կամ լեզվական սահմանափակումների մասին է, այլ մի ամբողջ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքից հեռացման մասին։

2023 թվականին Արցախի հայ բնակչության զանգվածային տեղահանումը միջազգային տարբեր փորձագետների կողմից գնահատվել է որպես էթնիկ զտման դրսևորում։ Հազարավոր ընտանիքներ ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը, տները, եկեղեցիները, գերեզմանները և այն տարածքները, որտեղ հայ ժողովուրդը դարեր շարունակ ապրել և ստեղծագործել է։

Արցախի հայաթափումը, ըստ բազմաթիվ գնահատականների, չի եղել միայն ռազմական գործողությունների հետևանք։ Այն դիտարկվում է որպես քաղաքական գործընթաց, որի արդյունքում տարածաշրջանը զրկվեց իր բնիկ հայկական բնակչությունից։

Խնդիրը, սակայն, չի սահմանափակվում միայն մարդկանց տեղահանությամբ։ Զուգահեռաբար մտահոգություններ են հնչում նաև հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ։ Արցախի տարածքում գտնվող եկեղեցիները, վանքերը, խաչքարերը և գերեզմանոցները շարունակում են մնալ միջազգային ուշադրության կենտրոնում՝ դրանց հնարավոր վնասման, ոչնչացման կամ պատմական ինքնության փոփոխության պատճառով։

Մշակութային ժառանգության հարցում ևս նկատվում է պատմական պատկանելությունը վերաիմաստավորելու փորձերի մասին մտահոգություն։ Հայկական եկեղեցիները և այլ հուշարձանները ներկայացնելու փորձերը՝ որպես այլ ժողովուրդների կամ մշակույթների ժառանգություն, շատերի կողմից գնահատվում են որպես պատմական հիշողության փոփոխման քաղաքականություն։

Մշակութային ցեղասպանության գաղափարը հենց այս գործընթացների հետ է կապված․ երբ ոչ միայն վերացվում են ժողովրդի նյութական ժառանգության հետքերը, այլ նաև փորձ է արվում փոխել դրանց պատմական նշանակությունը։ Եթե ապագայում որևէ հուշարձան այլևս չի ընկալվի որպես հայկական ժառանգություն, ապա վտանգ կա, որ կխաթարվի տվյալ ժողովրդի պատմական կապը տվյալ տարածքի հետ։

Այս իրավիճակում առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև հայկական կողմի տեղեկատվական և դիվանագիտական աշխատանքը։ Մինչ Ադրբեջանը հետևողականորեն ձևավորում է իր միջազգային կերպարը, Հայաստանը դեռևս չի իրականացրել համարժեք մասշտաբի երկարաժամկետ ռազմավարություն՝ Արցախի իրադարձությունների, մշակութային ժառանգության պահպանության և տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ միջազգային իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ։

Առանձին նախաձեռնություններ, փորձագիտական զեկույցներ և միջազգային քննարկումներ, իհարկե, կան, սակայն դրանք դեռևս չեն վերածվել միասնական պետական քաղաքականության, որը կկարողանար մշտապես պահել հարցը միջազգային օրակարգում։

Բաքվի հաշվարկներից մեկը հենց ժամանակի գործոնն օգտագործելն է։ Միջազգային ուշադրությունը հաճախ տեղափոխվում է նոր ճգնաժամերի վրա, իսկ եթե որևէ հարց մշտապես չի ներկայացվում փաստերով, փաստաթղթերով և նոր տվյալներով, այն կարող է աստիճանաբար դուրս մնալ համաշխարհային տեղեկատվական դաշտից։

Այդ պայմաններում վտանգ կա, որ Արցախի հայաթափումը հետագայում փորձ արվի ներկայացնել ոչ թե որպես էթնիկ զտման հետևանք, այլ որպես սովորական միգրացիոն գործընթաց, իսկ հայկական մշակութային ժառանգության փոփոխությունները՝ որպես «վերականգնման» կամ «պատմական վերականգնման» աշխատանքներ։

Խաղաղության գաղափարը կարևոր է, սակայն խաղաղության մասին խոսելը չի կարող նշանակել անտեսել տեղի ունեցած իրադարձությունները։ Անհրաժեշտ է պահպանել պատմական փաստերը, արձանագրել տեղի ունեցածը և շարունակել միջազգային հանրությանը ներկայացնել այն խնդիրները, որոնք առնչվում են մարդկանց իրավունքներին, մշակութային ժառանգությանը և պատմական հիշողությանը։

Ինչպես նշում է Past.am-ը, պատմությունը ցույց է տալիս, որ չարձանագրված և չդատապարտված խախտումները ոչ միայն կարող են մնալ անպատասխան, այլ նաև ստեղծել վտանգավոր նախադեպեր ապագայի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира